նախագծեր

«Շան տնակ»

Posted on

Հարավային դպրոց֊պարտեզի շան տնակի կոնցեպտը


կարինե Մացակյան
Աննա Սմբատյան

Ամփոփում․ ԷԿՈ պայուսակներ

Posted on Updated on

«Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսի մեդիաուրբաթ֊համերգին ներկայացանք մեր ԷԿՈ պայուսակներով, այլ տեխնոլոգներ նույնպես անդրադարձել էին այս կարևոր հիմնախնդրին։ Որպես ամփոփում, ձեզ ենք ներկայացնում մի քանի աշխատանքներ, որոնց վրա հենվելով անցկացրեցինք ԷԿՈ թեստ։
Թեստի արդյունքում պարզեցինք, որ մենք շաբաթական կուտակում ենք միջինում 15 պոլիէթիլենային տոպրակ, որը հավասարազոր է տարեկան միջինում 800 տոպրակի:
Աշխարհում տարեկան օգտագործվում է 4 տրլն. պոլիէթիլենային տոպրակ: Մոտավորապես 40 երկիկր սահմանափակումներ է կիրառում այս երևույթի նկատմամբ: Իսկ ահա մեծ Բրիտանիան նաև արտադրում է հատուկ ԲԻՈ տոպրակներ, որը քայքայվում է 4 տարում:
Պայուսակները կդրվեն նաև Սեբաստացի ՄՈԼ֊ում որտեղից կարող եք գնել, ինչպես նաև պատվիրել ձեր նախընտրած թեմայով։

fhghrthj

 

Ձեզ ենք ներկայացնում նաև ԷԿՈ պայուսակների մասին Սուսան Ամուջանյանի կողմից պատրաստված ուրախ և գեղեցիկ հոլովակը, որում բնապահպան ակտիվիստ Կարինե Փանոսյանը անդրադառնում է էկո պայուսակներին, ներկայացնում, ինչպես նաև առաջարկում դրանք ձեռք բերել Սեբաստացի ՄՈԼ֊ից։

Նյութի հղումը՝ Կարինե Փանոսյանի ֆեյսբուքյան էջից
https://web.facebook.com/karine.panosyan.7/videos/1384260418297675/
դհգդհ

Գարնանային պլեների մեկնարկ․ 5 տարեկաններ

Posted on Updated on

«Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսի մեկնարկի օրը՝ մեկանրկեց նաև Հարավային դպրոց-պարտեզի գարնանային պլեները։ Արևոտ օրվա սկիզբը սկսեցինք Գոհար Սմբատյանի 5 տարեկանների խմբի հետ`, մեր մայրերին և գարունը միաձուլելով նկարելու պլեներային աշխատանքները։
Որոնք կցուցադրվեն «Ձոն»֊ի շրջանակներում Հարավային դպրոց-պարտեզի գարնանային ցուցահանդեսին։
Իսկ պլեներից ստացված ֆիլմը տես այստեղ

Նյութի հղումը՝ Գոհար Սմբատյանի բլոգից

Սովորողների առցանց ուսուցման փաթեթ

Posted on Updated on

qh
Ուսումնական Գարուն նախագծի ընթացքում, սովորողներ առցանց ուսուցման փաթեթ
Մարտի 27-31

27.03.17` Անիմացիա- Google sketchup, crazy talk animator, pivot animator ծրագրերով: Արդյունքները հրապարակել բլոգներում, ուղարկել annasmbatyan@mskh.am հասցեին:

28.03.17` Գարնանային թեմայով տրաֆարետային աշխատանքներ, հետագայում դրանք մեր միջավայրում օգտագործելու նպատակով:

29.03017` Գուաշ, ակվարել նյութերից ընտրել ձեզ առավել ցանկալին և կատարել գարնանային պլեներ ձեր բակի և շրջակա միջավայրի այլ տարածքներում: Նկարել գարնանային բնապատկերներ, կազմակերպել պլեները:

30.03.17` Մշակել որև է նյութով աշխատելու ձեր ընտրած տեխնիկան, տեխնոլոգիական միջոցները ծառայեցնել միջավայրում գեղագիտական միջամտություններ անելու համար:

31.03.17` Կատարել պլաստիլինային աշխատանքներ <<Ես և թատրոնը>> թեմայով, նախանկարներ և էսքիզավորումներ անել տիկնիկային արվեստի համար:

Արդյունքները հրապարակել բլոգներում, ուղարկել annasmbatyan@mskh.am հասցեին:

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳԱՐՈՒՆ

Posted on Updated on

1365169486818979

Ուսումնական գարուն

Մարտի 27-31

Աշխատակարգ

27.03.17` աշխատակարգ
.09։00-09։30` ընդհանուր պարապմունք
.09:30-10:30` կրթական պարտեզ. շրջակա միջավայրի բարելավման նախագծեր
.10:30-11:00` ուսումնական կաբինետի-գույքի բարեկարգում, մաքրում
.11:00-12:30` տեխնոլոգիական աշխատաննքեր
.12:30-13:00` ընդմիջում
.13:00-14:00` բակի գարնանային խնամք
.14:00-15:00` սեմինար
.15:00-16:00` մարզական պատրաստություն

28.03.17` աշխատակարգ
.09։00-09։30` ընդհանուր պարապմունք
.09:30-10:30` նախագծային աշխատանքներ
.10:30-11:00` բակի գարնանային խնամք
.11:00-12:30` տեխնոլոգիական աշխատաննքեր
.12:30-13:00` ընդմիջում
13:00-14:30` <<Սեբաստացի ՄՈԼ>> նախաձեռնություններ
14:30-15:30` վոկալ համույթի պարապմունքներ
.15:00-16:00` մարզական պատրաստություն

29.03.17`աշխատակարգ
.09։00-09։30` ընդհանուր պարապմունք
.09:30-10:30` բլոգավարություն, առցանց աշխատանքներ
.10:30-11:30` ուսումնական կաբինետի-տարածքի, գույքի բարեկարգում, մաքրում
.11:30-12:30` տեխնոլոգիական աշխատանքներ
.12:30-13:00` ընդմիջում
.13:00-14:30` կրթական պարտեզ. շրջակա միջավայրի բարելավման նախագծեր
.14:30-15:30` վոկալ համույթի պարապմունքներ
.15:00-16:00` մարզական պատրաստություն

30.03.17`աշխատակարգ
.09։00-09։30` ընդհանուր պարապմունք
.09:30-10:30` նախագծային աշխատանքներ
.10:30-11:30` բակի գարնանային խնամք
.11:30-12:30` տեխնոլոգիական աշխատանքներ
.12:30-13:00` ընդմիջում
.13:00-14:30` <<Սեբաստացի ՄՈԼ>> նախաձեռնություններ
.14:30-15:00` սեմինար
.15:00-16:00` մարզական պատրաստություն

31.03.17`աշխատակարգ
.09։00-09։30` ընդհանուր պարապմունք
.09:30-10:30` տեխնոլոգիական աշխատանքներ
.10:30-11:30` կրթական պարտեզ. շրջակա միջավայրի բարելավման նախագծեր
.11:30-12:30` ուսումնական կաբինետի մաքրություն, պատրաստություն
.12:30-13:00` ընդմիջում
.13:00-14:30` բլոգավարություն, ուսումնական գարուն նախագծի հաշվետվություն
.14:30-15:00` սեմինար
.15:00-16:00` մարզական պատրաստություն

«Ձոն» ստուգատես. Էկո պայուսակներ

Posted on

bhtfbhfthbn
Տեխնո նախագիծը, որին տվեցինք էկոլոգիական բնույթ, շարունակում է իր գործունեությունը: Պատրաստվում ենք, մեր էկո պայուսակներով ներկայանալ «Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսին: Էկո պայուսակների մասին խոսացել էի նախորդ նյութում: Այժմ պատրաստված են ավելի շատ պայուսակներ, նկարում և կտրում ենք ամենատարբեր պատկերները, ստանում տրաֆարետներ և պատկերում պայուսակների վրա:
Էկո պայուսակների նախագիծ-աշխատանքը շատ բազմաֆունկցիոնալ է`
.նկարչական հմտությունների ձեռքբերում,
.տրաֆարետներ պատրաստելու հմտություն,
.համակարգչային անիմացիա-ֆոտոշոփ (էսքիզավորում անելու համար),
.տեքստիլի և տեքստիլային ներկերի հետ աշխատելու հմտության ձեռքբերում:
.էկոլոգիական հիմնախնդիրների վերլուծություն-այլընտրանքային լուծում:
.ստեղծագործող մտքի զարգացում:
Տվյալ հոլովակում ներկայացնում եմ, սովորողների հետ ընթացած էսքիզային աշխատանքների դրվագները, որոշումները, արդյունքները:

ԷԿՈ պայուսակներ

Posted on Updated on

Որքան զարգանում է գիտությունը, այնքան էլ բարձրանում է մթնոլորտի ախտոտվածության մակարդակը։ Էկոլոգիայի հիմնախնդիրները միշտ եղել են, կան ու կլինեն այն մարդկանց ուշադրության կենտրոնում, ովքեր իրոք անհանգստանում են բնության և սեփական առողջության համար։
Պոլիէթիլենային տոպրակների հիմնախնդիրը դրանցից մեկն է։ Բոլորս էլ տեսնում ենք փողոցներում ընկած այդ տոպրակները, որոնց համար մենք վճարում ենք։ Իրականում դրանց քայքայման համար բավականին երկար ժամանակ է հարկավոր, բայց անդառնալի է այն վնասը, որը հասցվում է մթնոլորտային շերտին։ Իսկ սննուդը դրա մեջ կարող է և վերցնում է վնասակար նյութեր։ Շատ բնապահպաններ անդրադառնալով այս հարցին, փորձել են տարբեր լուծումներ տալ, մարդկանց բերելով այն գիտակցությանը, որ այլևս  անցնեն տոպրակների էկո տեսակներին, այսինքն տոպրակներ, որոնք կլինեն, ստվարաթղթից, կամ կտորից, որը և անվնաս է և մատչելի։ Նրանում սնունդը կարող է ավելի երկար պահպանվել և այն կծառայի շատ ավելի երկար։
Էկո պայուսակի մի քանի առավելությունները՝
․ երկար են ծառայում,
․ սննդին օտար համ և հոտ չեն հաղորդում,
․ մարդու մեջ զարգացնում են նրա ստեղծագործող տեսակը,
․ մթնոլորտային շերտում շեշտակիորեն ավելի քիչ թունավոր գազեր կլինեն,
․ անհամեմատ մատչելի է։
Այս կետերը կարող ենք դեռ շատ թվել, բայց մենք՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցի սովորողները, առաջարկում են միանգամից անցնել այս ամենի գործնական տարբերակին։
Արևորդի բնապահպանական փառատոնի ժամանակ քննարկելով այս հարցը որոշեցինք մենք ևս անդրադառնանք ԷԿՈ պայուսակներին։
Ես ուսումնական 3-րդ շրջանի աշխատաժամանակումս նշել էի այս նախագծի մասին։ Սովորողները պատրաստել են իրենց առաջին ԷԿՈ պայուսակը։ Ընտրելով պայուսակի գույնը, ձևը և ձևավովորումը, սովորողը ավելի ստեղծագործող է դառնում, նաև գնահատում է բնության մեծ աշխատանքը հանուն ողջ մոլորակի։
Սիրելի անհատ ստեղծագործող, եթե դու էլ կցանկանաս պատրաստել նմանատիպ պայուսակ, որի մեջ կարող ես դնել նաև քո մեդիա գործիքները կամ այլ իրեր, ապա գրանցիր թե ինչ նյութեր են քեզ անհրաժեշտ՝
․ դիզայներական կտոր֊ֆետր,
․ մկրատ, դիզայներական դանակ, թել, ասեղ,
․ տեքստիլային ներկեր, վրձին,
․ ստվարաթուղթ։
Ընտրված գույների ֆետրերը, կտրում և ձևում ենք այն պայուսակը որը ցանկանում ենք, նրա տեսքը շատ տարբեր կարող է լինել։ Ստվարաթղթի վրա գծելով մեր ընտրած պատկերը, կտրում ենք, ստանում ենք տրաֆարետ։ Պայուսակի ներսում դնում ենք կտոր, որպեսզի ներկով աշխատելիս չվնասենք այն։ Տրաֆարետը դնելով պայուսակի վրա, հատուկ տեքստիլային ներկերով գծում և գունավորում ենք պատկերը, թողնում ենք չորանա և վերջ։ Պարզ, արագ, յուրահատուկ ԷԿՈ պայուսակը արդեն պատրաստ է։

 

Ուսումնական երրորդ շրջանի առարկայական նախագիծ

Posted on

․ Տեխնոլոգիա առարկայի ուսումնական նախագծեր՝
ԷԿՈ պայուսակներ֊տոպրակներ։
․ «Քաղաքիս դեմքը՝տանիքներ» ֆոտո֊տեխնո աշխատանքներ։
․ Համագործակցությունը մյուս դասարանների սովորողների, դասվարների և առարկաների հետ ըստ նրանց ուսումնական նախագծի պահանջի։
․ Պարտեզ՝ խեցեգործությամբ տառերի և թվերի պատկերում֊ճանաչում։ Ըստ նրանց նախագծերի տեխնոլոգիական աշխատանքների պահանջի, իրերի, ռեկվիզիտների պատրաստում֊համագործակցություն։
․ 2 և 3֊րդ դասարաններ՝ ընտրովի դասաժամ, նախագծային իրականացում սովորողի և դասավանդողի հետ։
․ 4 և-5 դասարաններ՝ տեխնոլոգիական նախագծերի մշակում, քննարկում, իրականացում՝ ըստ նյութի առկայության։
․ Մայրենի, մաթեմատիկա, ռուսերեն և մյուս առարկաների դասավանդման ուսումնական նյութի մատուցման ժամանակ, առարկան սովորողին հասցնել տեխնոլոգիական տեսանկյունից, որը ավելի մատչելի է յուրացվում և արդյունավետ է դառնում։ Ըստ համապատասխան նյութի յուրացնելու ժամանակ, ստեղծել համագործակցային միջավայր և աշխատել դասավանդողի, սովորողի հետ։ Օրինակ՝ Թումանյանական օրերին մայրենի լեզվի դասաժամի ընթացքում, դասապրոցեսը ավելի ստեղծագործական դարձնել և այլընտրանքային միջոցներով ներկայացնել ուսումնական նյութը։
mbnbnn-b

ՆՈՐԻՑ ԾՆՎԵՑ

Posted on

Իր կյանքը ապրել էր, չորացել էր․․․
Բայց ինչպես կարող էինք այդքանով վերջ դնել գեղեցիկին։ Նոր արմատներ տված ցողունը արդեն պատրաստ էր, հողը նույնպես, դե իսկ ծաղկամանը չէր կարող ետ մնալ, նա նույնպես պետք է թարմություն հաղորդեր․․․

«ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՇՈՒՆ»

Posted on Updated on

dfghtfhg
Աշնանային ուսումնական գործունեությունը արձակուրդի ընթացքում՝ հոկտեմբերի 24-28:

24.10.2016
09:00-09:45-ընդհանուր պարապմունք
09:45-10:00-կրթական պարտեզ. շրջակա միջավայրի բարելավման նախագծեր
10:00-12:30-ուսումնական կաբինետների նախաձմեռային պատրաստության աշխատանքներ
12:30-13:00-ընդմիջում
13:00-14:00-տեխնոլոգիական աշխատանքներ
13:00-15:00-մարզական պարապմունք

25․10․2016
09:00-09:45-պար, ընդհանուր պարապմունք
09:45-10:00-կրթական պարտեզ. շրջակա միջավայրի բարելավման նախագծեր
10:00-12:30-ուսումնական կաբինետների նախաձմեռային պատրաստության աշխատանքներ
12:30-13:00-ընդմիջում
13:00-14:00-սեմինար
13:00-15:00-սեմինար

26.10.2016
09:00-09:45-պար, ընդհանուր պարապմունք
09:45-10:00-կրթական պարտեզ. շրջակա միջավայրի բարելավման նախագծեր
10:00-12:30-ընթերցանություն, ուսումնասիրություններ
12:30-13:00-ընդմիջում
13:00-14:00-տեխնոլոգիական աշխատանքներ
13:00-15:00-սեմինար

27.10.2016
09:00-12:00-Բուժ ստուգումներ
12:30-13:00-«Մեղու»
13:00-14:00-տեխնոլոգիական աշխատանքներ
13:00-15:00-սեմինար

28.10.2016
09:00-09:45-պար, ընդհանուր պարապմունք
09:45-10:00-կրթական պարտեզ. շրջակա միջավայրի բարելավման նախագծեր
10:00-12:30-տեխնոլոգիական աշխատանքներ
12:30-13:00-ընդմիջում
13:00-14:00-տեխնոլոգիական աշխատանքներ
13:00-15:00-սեմինար

Ինքնակրթության գործունեությունը տեղի կունենա Հիմնական դպրոցում և մայր դպրոցում, բակային աշխատանքների դեպքում նաև Գեղարվեստի դպրոցում։
Ուսուսմնական աշնան շաբաթվա վերջում որպես բլոգային աշխատանք՝ ինքնակրթության հաշվետվություն։