Հոդվածներ

Հունվարյան գործունեության հաշվետվություն

Posted on Updated on

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հարավային դպրոց֊պարտեզ 2017թ.

․Ճամբարի ընթացքում սովորողների հետ (պարտեզից մինչև 5֊րդ դասարան) աշխատել ենք կավով, որի նպատակը այլընտրանքային ձևով նյութ պատրաստելն էր, օրինակ՝ անունը, կամ թվերը թրծելով գրելը։ Ինչպես նաև աշխատել ենք, պլաստիլինով, թղթերով։ 1֊դասարանցիների հետ աշխատել ենք նաև paint ծրագրով:

․Հանրակրթական դիջիթեք մրցույթին, նաև մարզական ստուգատեսին, օգնությունս եմ առաջարկել մարզական հոլովակներ և նյութեր պատրաստել ցանկացող սովորողներին։ 1 և 2-րդ դասարանների սովորողների հետ մարզական պարապմունքներ եմ անցկացրել դպրոցի մարզադահլիճում, որի ընթացքում, հասցրել են յուրացնել, մարզական տեսանկյունից մասնագիտական վարժանքներ, ինչպիսիք են՝ ֆերմերի զբոսանք,  սագաքայլք վարժությունները, խորը կքանստումներ, դրանց ճիշտ տեխնիկան, որովայնի մկանախմբի հետ գրագետ աշխատանքներ, կքանստած դիրքով քայլք, ազդրի երկգլուխ մկանախմբի մեկ վարժություն և այլն։

․Որպես խորհրդատվական աշխատանք, բացի մարզական պատրաստությունից (մարզական ստուգատեսի, դիջիթեքի ապտրաստություն, հեծանվասպորտի ձևավորման առաջարկ֊խորհրդատվություն), ներկա եմ եղել 5 տարեկաների խմբում, որտեղ որոշակի նյութերից պատրաստել ենք ներկայացման համար պահանջվող ռեկվիզիտներ։

․Գիտագործնական հավաքին մասնակցել եմ, հենց մեկնարկի օրը։ Անդրադառնալով Սովորողի ինքնարտահայտման հնարավորությունները կրթահամալիրում թեմային, հանդես եմ եկել ՏԵԽՆՈ ուսուցում  անունը կրող հոդվածով և պրեզենտացիայով։

․Մասնակցել եմ հունվարյան հաշվետու համերգ-ցուցադրությանը, մեդիաուրբաթներին, սեմինարներին։ Շրջել ենք դպրոցներով, ներկա ենք գտնվել հյուսիսային դպրոցում կազմակերպված Նոր Գեղարվեստ պրեզենտացիաին, ինչպես նաև ձմեռային նկարչություն միջոցառմանը։

․Որպես ուսումնասիրություն և այլ աշխատանք, սովորողների հետ աշխատել ենք google sketchup, crazy talk animator ծրագրերով։
կատարել ենք միջավայրի, գույքի բարեկարգման աշխատանքներ, բույսերի խնամք։ Ինքս այժմ գործածում եմ «ուսուցչի օրագիր» բաժինը։ կատարել եմ երկարացված օրվա ուսուցչի պարտականությունը։ Կարինե Մացակյանի հետ կազմել ենք ջերմոց֊լաբորատորիայի կոնցեպտը։
jbhjbhu

Գիտագործնական հավաք 2017 ֊ ՏԵԽՆՈ ուսուցում

Posted on Updated on

Նախագծային ուսուցման հունվարյան ամենամյա ստուգատես։
սովորողի ինքնարտահայտման հնարավորությունները կրթահամալիրում. կրթահամալիրի ուսումնական կենտրոններ, լրացուցիչ կրթության ծրագրեր, անհատական ուսումնական պլան

Սովորողը, որպես փնտրող, գտնող և ստեղծող անհատ պետք է կարողանա ինքնաարտահայտվել։ Իսկ ինչպե՞ս և ի՞նչ միջոցներով։ Կարևոր է, որ նույնիսկ միջոցների ստեղծմանը իր ներդրումը ունենա հենց ինքը՝ սովորողը։ Տեխնոլոգիական միջոցները և ուսուցումը այդ հնարավորություններից մեկն է, որը նաև գրավիչ է, օգտակար, երկկողմանի շահավետ։ Տեխնոլոգիական գործունեության ժամանակ սովորողի միտքը ավելի շատ գտնվում է փնտրողական վիճակում, հենց դրա շնորհիվ էլ ստեղծագործական ընթացքը ավելի բուռն է լինում և արդյունավետ։  Կարևորելով ինդիվիդումի յուրատեսակ և չկրկնվող լինելը, պարտադիր է, որ անհատ սովորողը հնչեցնի իր ձայնը, իր միտքը, առաջարկի իր գործնական տարբերակը։ Այսինքն՝ ինքնարտահայտվելու միջոցը ստեղծի հենց ինքը։ Դա կարող է լինել, թե գրական հանդես, հոդվածներ, թե այլընտրանքային մոտեցմամբ մոդելներ և թե միջավայրի փոփոխման, բարելավման առաջարկ֊աշխատանքներ։ Ազատ քաղաքացին հենց այստեղից է սկսում ընկալել ազատ միջավայրը, ազատ խոսքի իրավունքը, երբ դեռ փոքր հասակից սկսած արժևորվում է նրա կարծիքը, ինչպես նաև արժեվորվում է նրա դրսևորման ու ինքնաարտահայտման տեսակը։ Կրթահամալիրը, սովորողի սյունը լինելով տալիս է նրան ընտրության բազմաթիվ հնարավորություններ՝ ազատ գործունեություն, բլոգային աշխատանքներ, որպես օրագրային գրառումներ և հրապարակումներ․ շարադրել և ներկայացնել սեփական միտքը, պահանջները, արտահայտել այն ինչի պակասը նրա կարծիքով կա, կամ ավելի կլրացնի կրթական համակարգը և միջավայրը։
Հատուկ կրթություն պահանջող սովորողը, այս պարագայում ավելի վստահ և արդյունավետ է աշխատում։ Կրթահամալիրի միջավայրը, նրա լրացուցիչ կրթության ծրագրերով, ուսուցիչների անհատական և հեղինակային նախագծերով սովորողին, այդ դեպքում, հատկապես հատուկ մոտեցում պահանջող սովորողին ավելի ներառական է դարձնում։ Երեխան ներառվում է միջավայրին, միջավայրում ընթացող ՏԵԽՆՈ, կամ այլ կրթական գործունեությանը ու հավաքին։ Կրթահամալիրի շինարարա֊տեխնոլոգիական աշխատանքները ընդդեմ փակ տարածքների և պատնեշների, հենց այս կարևոր հիմնախնդիրն են լուծում՝ ներառական միջավայր սովորողի համար։ Այս միջոցով սովորողի մոտ կոտրվում է նաև մտային պատնեշները։
Ուսումնական կենտրոններում ընթացող համակարգված աշխատանքը, սովորողի հետ միասին ստեղծում է այդ կլանող և մյուս անհատին մասնակիցը դարձնող տարածքը֊միջավայրը։
Անհատական ուսումնական պլանը, հնարավորություն է տալիս թե, սովորողին և թե դասավանդողին կրթական մակարդակում մի քանի աստիճան բարձր գտնվելը և ավելի զարգացած ու առանձնահատուկ դասապրոցես վարելը։ Սովորողի ինքնարտահայտումը ավելի տեսանելի է լինում հենց այստեղ, երբ գործոմ են անհատական ուսումնական պլաններ, սովորողի անհատական գործունեություն ըստ նրա դասացուցակի։
%d1%84%d0%be%d1%82%d0%be-0277