Month: Февраль 2017

«Ձոն» ստուգատես. Էկո պայուսակներ

Posted on

bhtfbhfthbn
Տեխնո նախագիծը, որին տվեցինք էկոլոգիական բնույթ, շարունակում է իր գործունեությունը: Պատրաստվում ենք, մեր էկո պայուսակներով ներկայանալ «Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսին: Էկո պայուսակների մասին խոսացել էի նախորդ նյութում: Այժմ պատրաստված են ավելի շատ պայուսակներ, նկարում և կտրում ենք ամենատարբեր պատկերները, ստանում տրաֆարետներ և պատկերում պայուսակների վրա:
Էկո պայուսակների նախագիծ-աշխատանքը շատ բազմաֆունկցիոնալ է`
.նկարչական հմտությունների ձեռքբերում,
.տրաֆարետներ պատրաստելու հմտություն,
.համակարգչային անիմացիա-ֆոտոշոփ (էսքիզավորում անելու համար),
.տեքստիլի և տեքստիլային ներկերի հետ աշխատելու հմտության ձեռքբերում:
.էկոլոգիական հիմնախնդիրների վերլուծություն-այլընտրանքային լուծում:
.ստեղծագործող մտքի զարգացում:
Տվյալ հոլովակում ներկայացնում եմ, սովորողների հետ ընթացած էսքիզային աշխատանքների դրվագները, որոշումները, արդյունքները:

Խճանկարներ

Posted on

Հարավային դպրոցի, Լիլիթի, Լիաննայի և նրանց սաների խմբի հետ սկսեցինք հետաքրքիր և զարգացնող խճանկարներ պատրաստել։ Գծային տարբերակից հետո, կանցնենք գունավորման, հետո նաև լաքապատման աշխատանքներին։

Բնապատկերներ

Posted on

4֊րդ դասարանի սովորող՝ Կարեն Մարգարյանի բնապատկերների շարքը։

ԷԿՈ պայուսակներ

Posted on Updated on

Որքան զարգանում է գիտությունը, այնքան էլ բարձրանում է մթնոլորտի ախտոտվածության մակարդակը։ Էկոլոգիայի հիմնախնդիրները միշտ եղել են, կան ու կլինեն այն մարդկանց ուշադրության կենտրոնում, ովքեր իրոք անհանգստանում են բնության և սեփական առողջության համար։
Պոլիէթիլենային տոպրակների հիմնախնդիրը դրանցից մեկն է։ Բոլորս էլ տեսնում ենք փողոցներում ընկած այդ տոպրակները, որոնց համար մենք վճարում ենք։ Իրականում դրանց քայքայման համար բավականին երկար ժամանակ է հարկավոր, բայց անդառնալի է այն վնասը, որը հասցվում է մթնոլորտային շերտին։ Իսկ սննուդը դրա մեջ կարող է և վերցնում է վնասակար նյութեր։ Շատ բնապահպաններ անդրադառնալով այս հարցին, փորձել են տարբեր լուծումներ տալ, մարդկանց բերելով այն գիտակցությանը, որ այլևս  անցնեն տոպրակների էկո տեսակներին, այսինքն տոպրակներ, որոնք կլինեն, ստվարաթղթից, կամ կտորից, որը և անվնաս է և մատչելի։ Նրանում սնունդը կարող է ավելի երկար պահպանվել և այն կծառայի շատ ավելի երկար։
Էկո պայուսակի մի քանի առավելությունները՝
․ երկար են ծառայում,
․ սննդին օտար համ և հոտ չեն հաղորդում,
․ մարդու մեջ զարգացնում են նրա ստեղծագործող տեսակը,
․ մթնոլորտային շերտում շեշտակիորեն ավելի քիչ թունավոր գազեր կլինեն,
․ անհամեմատ մատչելի է։
Այս կետերը կարող ենք դեռ շատ թվել, բայց մենք՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցի սովորողները, առաջարկում են միանգամից անցնել այս ամենի գործնական տարբերակին։
Արևորդի բնապահպանական փառատոնի ժամանակ քննարկելով այս հարցը որոշեցինք մենք ևս անդրադառնանք ԷԿՈ պայուսակներին։
Ես ուսումնական 3-րդ շրջանի աշխատաժամանակումս նշել էի այս նախագծի մասին։ Սովորողները պատրաստել են իրենց առաջին ԷԿՈ պայուսակը։ Ընտրելով պայուսակի գույնը, ձևը և ձևավովորումը, սովորողը ավելի ստեղծագործող է դառնում, նաև գնահատում է բնության մեծ աշխատանքը հանուն ողջ մոլորակի։
Սիրելի անհատ ստեղծագործող, եթե դու էլ կցանկանաս պատրաստել նմանատիպ պայուսակ, որի մեջ կարող ես դնել նաև քո մեդիա գործիքները կամ այլ իրեր, ապա գրանցիր թե ինչ նյութեր են քեզ անհրաժեշտ՝
․ դիզայներական կտոր֊ֆետր,
․ մկրատ, դիզայներական դանակ, թել, ասեղ,
․ տեքստիլային ներկեր, վրձին,
․ ստվարաթուղթ։
Ընտրված գույների ֆետրերը, կտրում և ձևում ենք այն պայուսակը որը ցանկանում ենք, նրա տեսքը շատ տարբեր կարող է լինել։ Ստվարաթղթի վրա գծելով մեր ընտրած պատկերը, կտրում ենք, ստանում ենք տրաֆարետ։ Պայուսակի ներսում դնում ենք կտոր, որպեսզի ներկով աշխատելիս չվնասենք այն։ Տրաֆարետը դնելով պայուսակի վրա, հատուկ տեքստիլային ներկերով գծում և գունավորում ենք պատկերը, թողնում ենք չորանա և վերջ։ Պարզ, արագ, յուրահատուկ ԷԿՈ պայուսակը արդեն պատրաստ է։