ճամբար

Հյուսիսային դպրոցի սառցե հեքիաթում

Posted on

Այսօր Հյուսիսային դպրոցը իր անվանը համապատասխան հեքիաթային աշխատանքների մեջ էր, որին միացանք նաև մենք՝ մեր փոքրիկ, բայց աշխատասեր խմբով։ Կոնֆետներ ու լույսեր հիշեցնող սառցե գնդեր պատրաստեցինք, անցանք ծառերին խորհրդավոր ու հեքիաթային տեսք հաղորդելուն։ Տոպրակներից խողովակներ պատրաստելով և նրանց մեջ ձյուն լցնելով կախեցինք ծառերից, սառցե դեկորացիաներով հեքիաթային տպավորություն թողնելու հնարքն իրոք աշխատեց․․․
Իսկ տրաֆարետային աշխատանքը ավելի ամբողջական դարձրեց այդ սառցե և զարմանահրաշ հեքիաթը, որի կարիքը բոլորս ունենք․․․
Փաթիլներ կտրատելով և աէրոզոլային ներկերով ի կատար ածվեց նաև այդ մտահաղացումը։

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁՄԵՌ․ ֆոտոպատում

Posted on

Ճամբարային այս օրերի, սովորողների աշխատանքների ընթացքը մի քանի լուսանկարներում։
Պլաստիլիանյին աշխատանքներ,
ձմեռային հեքիաթների հերոսների ստեղծում, կերպարանափոխում երևակայության միջոցով։
Նաև կավագործություն։
(Կավագործության լուսանկարները դասվարների բլոգներում)

Հունվարի 9-20-ի հանրակրթական ձմեռային ճամբարներ

Posted on

tumblr_mctttpknjx1rgdwsao1_500

Տեխնոլոգների ջոկատ՝ Աննա Սմբատյան

Առավոտյան ընդհանուր պարապմունք
երգ,պար
ֆիզկուլտուրա, ֆիզիկական վարժություններ և ֆիթնես կոմպլեքս ծրագրեր
պլեներներ, ճամփորդություններ
ֆիլմերի դիտում, քննարկումներ
տեխնոլոգիական աշխատանքներ
միջավայրի ձևավորում
բակային աշխատանքներ, ուսումնական գույքի բարեկարգում
բույսերի խնամք
տեխնոլոգիական աշխատանքներ և ձևավորումներ կապված միջավայրի հետ
տիկնիկաշինություն
ձմեռային թափառումներ, բնապատկերների «որս»