ԷԿՈ պայուսակներ

Posted on Updated on

Որքան զարգանում է գիտությունը, այնքան էլ բարձրանում է մթնոլորտի ախտոտվածության մակարդակը։ Էկոլոգիայի հիմնախնդիրները միշտ եղել են, կան ու կլինեն այն մարդկանց ուշադրության կենտրոնում, ովքեր իրոք անհանգստանում են բնության և սեփական առողջության համար։
Պոլիէթիլենային տոպրակների հիմնախնդիրը դրանցից մեկն է։ Բոլորս էլ տեսնում ենք փողոցներում ընկած այդ տոպրակները, որոնց համար մենք վճարում ենք։ Իրականում դրանց քայքայման համար բավականին երկար ժամանակ է հարկավոր, բայց անդառնալի է այն վնասը, որը հասցվում է մթնոլորտային շերտին։ Իսկ սննուդը դրա մեջ կարող է և վերցնում է վնասակար նյութեր։ Շատ բնապահպաններ անդրադառնալով այս հարցին, փորձել են տարբեր լուծումներ տալ, մարդկանց բերելով այն գիտակցությանը, որ այլևս  անցնեն տոպրակների էկո տեսակներին, այսինքն տոպրակներ, որոնք կլինեն, ստվարաթղթից, կամ կտորից, որը և անվնաս է և մատչելի։ Նրանում սնունդը կարող է ավելի երկար պահպանվել և այն կծառայի շատ ավելի երկար։
Էկո պայուսակի մի քանի առավելությունները՝
․ երկար են ծառայում,
․ սննդին օտար համ և հոտ չեն հաղորդում,
․ մարդու մեջ զարգացնում են նրա ստեղծագործող տեսակը,
․ մթնոլորտային շերտում շեշտակիորեն ավելի քիչ թունավոր գազեր կլինեն,
․ անհամեմատ մատչելի է։
Այս կետերը կարող ենք դեռ շատ թվել, բայց մենք՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցի սովորողները, առաջարկում են միանգամից անցնել այս ամենի գործնական տարբերակին։
Արևորդի բնապահպանական փառատոնի ժամանակ քննարկելով այս հարցը որոշեցինք մենք ևս անդրադառնանք ԷԿՈ պայուսակներին։
Ես ուսումնական 3-րդ շրջանի աշխատաժամանակումս նշել էի այս նախագծի մասին։ Սովորողները պատրաստել են իրենց առաջին ԷԿՈ պայուսակը։ Ընտրելով պայուսակի գույնը, ձևը և ձևավովորումը, սովորողը ավելի ստեղծագործող է դառնում, նաև գնահատում է բնության մեծ աշխատանքը հանուն ողջ մոլորակի։
Սիրելի անհատ ստեղծագործող, եթե դու էլ կցանկանաս պատրաստել նմանատիպ պայուսակ, որի մեջ կարող ես դնել նաև քո մեդիա գործիքները կամ այլ իրեր, ապա գրանցիր թե ինչ նյութեր են քեզ անհրաժեշտ՝
․ դիզայներական կտոր֊ֆետր,
․ մկրատ, դիզայներական դանակ, թել, ասեղ,
․ տեքստիլային ներկեր, վրձին,
․ ստվարաթուղթ։
Ընտրված գույների ֆետրերը, կտրում և ձևում ենք այն պայուսակը որը ցանկանում ենք, նրա տեսքը շատ տարբեր կարող է լինել։ Ստվարաթղթի վրա գծելով մեր ընտրած պատկերը, կտրում ենք, ստանում ենք տրաֆարետ։ Պայուսակի ներսում դնում ենք կտոր, որպեսզի ներկով աշխատելիս չվնասենք այն։ Տրաֆարետը դնելով պայուսակի վրա, հատուկ տեքստիլային ներկերով գծում և գունավորում ենք պատկերը, թողնում ենք չորանա և վերջ։ Պարզ, արագ, յուրահատուկ ԷԿՈ պայուսակը արդեն պատրաստ է։

 

Оставьте комментарий