Մասնագիտական զարգացում

ԱՐևՈՐԴԻ բնապահպանական փառատոնին․

Posted on

Նոյեմբերի 12֊ին Հիմնական դպրոցի սովորողների հետ Հայաստանի բարեգործական ընդհանուր միությունում մասնակցեցինք Արևորդի բնապահպանական փառատոնին։ Մեզ համար ընտրեցինք #Toprakpetqchi հեշթեգը կրող Workshop֊ը։ Կազմակերպիչները անդրադարձել էին մի կարևոր հիմնախնդրի, պոլիէթիլենային տոպրակների կողմից հետագա պատճառվող վնասներին։ Որպես լուծում, կամ գոնե վնասի մեղմացում, նրանք ստեղծել էին այս նախագիծը։ Տոպրակ պետք չի պրոեկտը իրենից ներկայացնում էր բավականին ստեղծագործական մի վիճակ, ցանկացած անհատ իր ճաշակաով իր դիզայնով կարող էր պատրաստել իր տոպրակ֊պայուսակը, որը կտորից էր, ինչը նշանակում է, որ միջավայրի ախտոտվածության մակարդակը իջեցվում է նվազագույնի։ Այդ տոպրակները պատրաստելու համար անհրաժեշտ էր ընդհամնեը  կտոր՝ գույը ըստ ճաշակի, տրաֆարետներ, որոնք դնելով տոպրակի վրա և ներկը փչելով ստանում էիր քո ուզած պատկերը, և ներկեր։ Այն բավականին քիչ ժամանակ է պահանջում, փոխարենը պայուսակները ծառայում են շա՜տ երկար և ինչ ամենակարևորն է չեն ախտոտում մեր միջավայրը։