Իմ մասին

Ողջույն։ Ես Աննա Սմբատյանն եմ, ծնվել եմ 1995թ․֊ի դեկտեմբերի 8֊ին Երևանում։ Ավարտել եմ Երևանի թ․181 միջնակարգ դպրոցը, անյուհետև ավարտել  եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոցը, որտեղ խորացված ուսուցմամբ սովորել եմ կերպարվեստ։ 2016թ֊ին ավարտել եմ նույն կրթահամալիրի քոլեջը՝ զարդա֊կիրառական արվեստի և ժող արհեստների բաժինը, ստացել նկարիչ֊ ձևավորողի որկավորում։ Այժմ պատրաստվում եմ Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի  կերպարվեստի ֆակուլտետի ընդունելության քննություններին։ Աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնական դպրոցում, որպես տեխնոլոգ։ Սակայն միայն կերպարվեստով իմ կյանքը չի սահմանափակվում, ունեմ մի քանի նախասիրություններ և չնայած դրանց, կյանքս բաժանված է երկու մասի, արվեստ և սպորտ։ 1 և կես տարի է ինչ զբաղվում եմ ֆիթնեսով, սիրում եմ ուժային վարժություններ կատարել ծանրաձողով, ցանկանում եմ ավելի բարելավել արդյունքներս և մասնակցել լողափնյա ֆիթնես մրցումներին։ Ես նաև 3 տարի է ինչ բուսակեր եմ, շատերը զարմանում են թե ինչպես եմ բուսակերությունը համատեղում սպորտի հետ, սակայն  ես դրանում եմ գտել իմ ներդաշնակ ապրելու բանաձևը, մշտապես մանսակցում եմ բնապահպանությանը և բուսակերությանը վերաբերվող միջոցառումներին։ Բնավորությամբ բավականին պարփակված եմ, սիրում եմ լռությունը, նախընտրում եմ գտնվել փոքր, մտերմիկ միջավայրում, սիրում եմ մասնակցել սպորտային միջոցառումներին, առհասարակ առողջ ապրելակերպը ինձ համար առաջին տեղում է։ Մարդկանց մեջ սիրում եմ իրենց անձի յուրահատկությունը, սիրում եմ, երբ մարդը իր ուժերի չափով դրսևորում է իր լավ կողմերը, նաև ի օգուտ բնությանը և շրջապատող ամեն բանին։13438991_935065129949783_818365405452283640_n


Оставьте комментарий