Month: Декабрь 2016

Հունվար ամսվա անհատական աշխատաժամանակ

Posted on Updated on

Տեխնոլոգիական գործունեության հունվար ամսվա աշխատաժամանակ․
Հանրակրթություն- շաբաթական 33 ժամ

Առավոտյան ընդհանուր պարապմունք կես ժամ
Մանկավարժական աշխատողների սեմինար- շաբաթական 1 ժամ
Մեդիաուրբաթ-շաբաթական 1 ժամ,
․կավագործություն
․պլաստիլինային աշխատանքներ
․գունաթերապիա
.գունանկար
Երկարօրյա ուսուցում,
այլ նախագծեր և գործունեություններ։
tumblr_mctttpknjx1rgdwsao1_500

Դիմակահանդես, կամ կատակասերների նավը

Posted on

Կատակասերների նավ, հաջողություն միս, ահա հենց այսպես են այլ կերպ անվանում կարնավալին, կամ  ինչպես մենք ենք ասում դիմակահանդես։ Մեծ ծոմից առաջ, մարդիկ կերպարանափոխվելով փողոցում կազմակերպում են մասայական ժողովրդական զբոսահանդես։ Ակունքներով տոնը հեթանոսական է, իսկ անվանումը ծագել է Իտալիայում XIII դարի վերջին։ Իտալական դիմակների թատրոնը XVI դ. (Կոմեդիա դելլ’արտե), հենց դրա հետ էլ առնչվում է։ Եվրոպայում սուրբ ծննդից առաջ, մեծ շուքով նշվում է դիմակահանդեսը, որի ժամանակ մարդիկ տարբեր դիմակներ կրելով ներկայանում են հետաքրքիր կերպարներով, և այդպիսով ազդարարում մեծ պասի շրջանի սկիզբը։

Հիմնական դպրոցի սովորողների դիմակների պատրաստումը՝

Ամանորյա հեքիաթ Ծաղկունքում

Posted on Updated on

Դեկտեմբերի 25-ին, մեր փոքրիկ խմբով շարժվեցինք դեպի Ծաղկունք գյուղ։
Ծաղկունքի բաց դպրոցը հրավեր էր ուղարկել, գտնվելու նրանց սաների կողմից պատրաստված և հայտի դերասան Արմեն Քուշկյանի կողմից բեմադրված ամանորյա տոնական հանդեսին։ Դպրոց մուտք գործելուց արդեն իսկ շատ տպավորվեցինք, երեխաների բազմազան և այլընտրանքային լուծումներով աշխատանքներից։ Թատերական խմբի հանդերձարանի մոտ մեզ դիմավորեց, դպրոցի ծրագրի ղեկավար Նորայր Այվազյանը, ով մեզ ուղեկցում էր և ներկայացնում դպրոցը, նրանում ցուցադրված աշխատանքները․․․
Հասցրեցինք կուլիսներում հետևել նախապատրաստական աշխատանքներին, դիմահարդարում, արտաքին տեսքի ձևավորում և այլն։
Դպրոցը իրոք աչք էր շոյում իր սաների աշխատանքներով և մտահաղացումներով։
Ինչպես նշեց Նորայր Այվազյանը․ «Մենք ոչ թե ստեղծում ենք տաղանդավոր երեխաներ, այլ ստեղծում ենք տաղանդավոր միջավայր ուր կաշխատեն երեխաները։ Մեզ համար կարևոր է, որպեսզի երեխան ստեղծագործի և աշխատի։»
Իսկ ահա, տոնական միջոցառման բեմադրող ռեժիսոր Արմեն Քուշկյանի ահռելի աշխատանքը երևաց բեմում, դերասանական գեղեցիկ և բավականին պրոֆեսսիոնալ խաղ, նույնքան արհեստավարժ դիմահարդարում և հագուստի մոդելավորում․․․ ինչպես Նորայր Այվազյանն էր խոստացել, ասելով․֊ դրսում ցուրտ է և մեզ այսօր կջերմացնեն երեխաների ժպիտները, այդպես էլ եղավ։
Սա այն ամանորյա եզակի ներկայացումներից էր, ուր ներկա չէին ոչ ձմեռ պապը, ոչ էլ ձյունանուշը, սակայն ներկայացումը սկզբից մինչև վերջ ուրախ ու տոնական տտրամադրության մեջ պահեց հանդիսատեսին և տվեց ամանորյա հեքիաթային զգացողություններ․․․
Գույները և երանգները հավաքվելով ու որոշելով, թե ինչ գույնով պետք է զարդարեն ամանորը ընկնում են անհամաձայնության և կռվի մեջ, սև գույնը օգտվելով առիթից գողանում է ամանորյա ժամացույցի սլաքները․․․ այստեղից էլ սկսվում է ամենինչ։
Սակայն չեմ կարող չնշել, որ հեքիաթի վերջում ոչ թե բարին հաղթում և կործանում է չարին, այլ չարի հետ գալիս է ընդհանուր համաձայնության և ստեղծում խաղաղություն ու համերաշխություն։
Ծաղկունքը ստեղծել էր իր հեքիաթը․․․

Հիմնական դպրոցի կենտրոնական տոնածառը

Posted on

Հիմնական դպրոցի այս տարվա տոնական ծառը առանձնանում է իր թեթևության գրավչությամբ, որի ընտրված նուրբ գունային գամման ավելի է շեշտում այն։
Տոնածառի գլխավոր կերպարը, որով այն հավաքվել է, թիթեռն է։
Թիթեռը  միշտել հեքիաթային է եղել, իր բազմազանությամբ, ազատությամբ, ճախրանքով և գեղեցկությամբ։ Բացի այդ, Չինաստանում, ամանորյա օրերի կարևոր ատրիբուտներից է հենց թիթեռը, իսկ շատ երկրներում շնորհավորական բացիկները թիթեռնիկի տեսքով են նվիրում։
Տոնածառը լիովին իր դերի մեջ է մտնում, երբ վառվում է ներսում դրված լուսարձակիչը։ Հեքիաթային տեսքի զգացողությունները կրկրնապատկվում են, երբ առաստաղին ընկած է լինում բազմաթիվ թիթեռնիկների ստվերները։ Այսինքն, տոնածառը բացի գեղեցիկ արտաքին տեսքով հանդես գալուց և լուսավորվելուց, առանձնանում է նաև իր խիստ ստվերային տեսակով, որը ի դեպ գիշերվա մեջ կախարդական ու հեքիաթային է դարձնում միջավայրը։

Ամանորյա ձևավորման աշխատանքներ

Posted on

Ամանորյա ձևավորման աշխատանքների ընթացքից մի հատված՝ վիտրաժներ։
Կոնֆետների տոնական փաթետավորում։

Հաշվետվություն

Posted on Updated on

Ամառային ուսումնական ճամբարից սկսված, մինչև այսօր «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի» Հարավային (Հիմնական) դպրոց֊պարտեզում կատարել եմ տարբեր աշխատանքներ։ Միջավայրի գեղագիտական միջամտում նախագծի շրջանակներում, դասավանդողների և սովորողների հետ միասին գունավորել ենք միջավայրի որոշակի հատվածներ, ձևավորում տվել մուտքի դիմային մասին։ Ճամբարի ընթացքում գեղագիտական բարելավման ենթարկվեց նաև, դպրոցի միջանցքը, լողավազանը, դասարաններն իրենց գույքերով։
5 տարեկանների խմբի հետ համատեղ աշխատելով, պատշաճ կերպով ներկայացանք Սեպտեմբերյան հավաքին, պատրաստեցինք խորհրդանիշ՝ աքլորի պատկերով փազլ, որը սովորողները հավաքեցին այգում։ 5 տարեկանների հետ համագործակցությունը միանգամից շարունակական եղավ՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻԿՆԵՐ, Կոմիտասյան օրեր, Սեբաստացու օրեր․․․
Նախակրթարաններում նույնպես գնացին համատեղ աշխատանքներ, տոնական օրերի, նրանց կազմած ծրագրին համապատասխան։
Ինքս ստեղծել եմ մի նոր նախագիծ՝ երկրորդ կյանք հին իրերին։ Այդ նախագիծը չունի ժամկետ, ցանկացած հին իր, գույք որը անպիտան է, սովորողների հետ միասին այլընտրանքային լուծում ենք տալիս։
Ուսումնական աշուն նախագծի ընթացքում, մասնակցել եմ տեխնոլոգիական աշխատանքների և սեմինարների, կապված Մայր դպրոցի ակումբի ստեղծման հետ։ Ինչպես նաև մասնակցել եմ գույքի և շրջակա միջավայրի բարելավմանը։ Բնապահպանական, լանջերի, ծաղիկների խնամքի, աղբահավաքի աշխատանքները միանշանակ առաջնային են, այդ իսկ պատճառով չանտեսելով դրանք, աշխատում ենք և աշխատում։
Տեխնոլոգիայի և դիզայնի ընտրությամբ դասաժամերին սովորողները կատարել են բազմաթիվ աշխատանքներ, ծաղիկի տնկումից մինչև օրիգամի, որին միացել են նաև՝ կավագործությունը, կերպարվեստը (նատյուրմորտ)։ Սովորողները նաև աշխատում են Google Sketchup ծրագրով։
Հատուկ կրթություն պահանջող սովորողների հետ աշխատանքի շեշտը դրված է նյութի ճանաչողության, գույնի տարբերման վրա, որը հատուկ մասնագետի մասնակցության շնորհիվ տալիս է լավ արդյունք։
Մեղու․ հայերեն բոլորի համար, մայրենի լեզվի մրցույթին ներկայացել էին նաև Հիմնական դպրոցի սովորողները, որի ընթացքում էլ հսկիչների շարքում էի։
Սովորողների խմբերի հետ այցելել ենք Գեղարվեստի դպրոց֊պարտեզ, որտեղ դիտել ենք երեխաների աշխատանքները, հետևել դպրոցում տեղի ունեցող բարեկարգումներին։ Մասնակցել ենք նաև Արևորդի բնապահպանական փառատոնին։
Խմբակային աշխատանքներով մասնակցեցինք Սեբաստացու օրերին, կատարելով բակային աշխատանքներ։ Սովորող֊դասավանդող համագործակցությամբ հաջող հանդես եկանք Հարիսայի ծեսին։
Տիկնիկատես ուրբաթին ներկայացանք ինքնաշեն և յուրահատուկ տիկնիկներով, որոնք պատրաստված էին ամենատարբեր իրերից, գրդնակից, շերեփից, ֆետրներից, պատառաքաղից։ Տիկնիկները ոչ միայ առարկայական էին այլ նաև անիմացիոն։
Այժմ եռանդուն կերպով ընթանում են ամանորյա ձևավորման աշխատանքները, դպրոցի տարբեր հատվածներում, սովորողների խմբերով ձևավորում ենք տալիս միջավայրին։13438991_935065129949783_818365405452283640_n