Без рубрики

«Շան տնակ»

Posted on

Հարավային դպրոց֊պարտեզի շան տնակի կոնցեպտը


կարինե Մացակյան
Աննա Սմբատյան

Սովորողների առցանց ուսուցման փաթեթ

Posted on Updated on

qh
Ուսումնական Գարուն նախագծի ընթացքում, սովորողներ առցանց ուսուցման փաթեթ
Մարտի 27-31

27.03.17` Անիմացիա- Google sketchup, crazy talk animator, pivot animator ծրագրերով: Արդյունքները հրապարակել բլոգներում, ուղարկել annasmbatyan@mskh.am հասցեին:

28.03.17` Գարնանային թեմայով տրաֆարետային աշխատանքներ, հետագայում դրանք մեր միջավայրում օգտագործելու նպատակով:

29.03017` Գուաշ, ակվարել նյութերից ընտրել ձեզ առավել ցանկալին և կատարել գարնանային պլեներ ձեր բակի և շրջակա միջավայրի այլ տարածքներում: Նկարել գարնանային բնապատկերներ, կազմակերպել պլեները:

30.03.17` Մշակել որև է նյութով աշխատելու ձեր ընտրած տեխնիկան, տեխնոլոգիական միջոցները ծառայեցնել միջավայրում գեղագիտական միջամտություններ անելու համար:

31.03.17` Կատարել պլաստիլինային աշխատանքներ <<Ես և թատրոնը>> թեմայով, նախանկարներ և էսքիզավորումներ անել տիկնիկային արվեստի համար:

Արդյունքները հրապարակել բլոգներում, ուղարկել annasmbatyan@mskh.am հասցեին:

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳԱՐՈՒՆ

Posted on Updated on

1365169486818979

Ուսումնական գարուն

Մարտի 27-31

Աշխատակարգ

27.03.17` աշխատակարգ
.09։00-09։30` ընդհանուր պարապմունք
.09:30-10:30` կրթական պարտեզ. շրջակա միջավայրի բարելավման նախագծեր
.10:30-11:00` ուսումնական կաբինետի-գույքի բարեկարգում, մաքրում
.11:00-12:30` տեխնոլոգիական աշխատաննքեր
.12:30-13:00` ընդմիջում
.13:00-14:00` բակի գարնանային խնամք
.14:00-15:00` սեմինար
.15:00-16:00` մարզական պատրաստություն

28.03.17` աշխատակարգ
.09։00-09։30` ընդհանուր պարապմունք
.09:30-10:30` նախագծային աշխատանքներ
.10:30-11:00` բակի գարնանային խնամք
.11:00-12:30` տեխնոլոգիական աշխատաննքեր
.12:30-13:00` ընդմիջում
13:00-14:30` <<Սեբաստացի ՄՈԼ>> նախաձեռնություններ
14:30-15:30` վոկալ համույթի պարապմունքներ
.15:00-16:00` մարզական պատրաստություն

29.03.17`աշխատակարգ
.09։00-09։30` ընդհանուր պարապմունք
.09:30-10:30` բլոգավարություն, առցանց աշխատանքներ
.10:30-11:30` ուսումնական կաբինետի-տարածքի, գույքի բարեկարգում, մաքրում
.11:30-12:30` տեխնոլոգիական աշխատանքներ
.12:30-13:00` ընդմիջում
.13:00-14:30` կրթական պարտեզ. շրջակա միջավայրի բարելավման նախագծեր
.14:30-15:30` վոկալ համույթի պարապմունքներ
.15:00-16:00` մարզական պատրաստություն

30.03.17`աշխատակարգ
.09։00-09։30` ընդհանուր պարապմունք
.09:30-10:30` նախագծային աշխատանքներ
.10:30-11:30` բակի գարնանային խնամք
.11:30-12:30` տեխնոլոգիական աշխատանքներ
.12:30-13:00` ընդմիջում
.13:00-14:30` <<Սեբաստացի ՄՈԼ>> նախաձեռնություններ
.14:30-15:00` սեմինար
.15:00-16:00` մարզական պատրաստություն

31.03.17`աշխատակարգ
.09։00-09։30` ընդհանուր պարապմունք
.09:30-10:30` տեխնոլոգիական աշխատանքներ
.10:30-11:30` կրթական պարտեզ. շրջակա միջավայրի բարելավման նախագծեր
.11:30-12:30` ուսումնական կաբինետի մաքրություն, պատրաստություն
.12:30-13:00` ընդմիջում
.13:00-14:30` բլոգավարություն, ուսումնական գարուն նախագծի հաշվետվություն
.14:30-15:00` սեմինար
.15:00-16:00` մարզական պատրաստություն

«Ձոն» ստուգատես. Էկո պայուսակներ

Posted on

bhtfbhfthbn
Տեխնո նախագիծը, որին տվեցինք էկոլոգիական բնույթ, շարունակում է իր գործունեությունը: Պատրաստվում ենք, մեր էկո պայուսակներով ներկայանալ «Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսին: Էկո պայուսակների մասին խոսացել էի նախորդ նյութում: Այժմ պատրաստված են ավելի շատ պայուսակներ, նկարում և կտրում ենք ամենատարբեր պատկերները, ստանում տրաֆարետներ և պատկերում պայուսակների վրա:
Էկո պայուսակների նախագիծ-աշխատանքը շատ բազմաֆունկցիոնալ է`
.նկարչական հմտությունների ձեռքբերում,
.տրաֆարետներ պատրաստելու հմտություն,
.համակարգչային անիմացիա-ֆոտոշոփ (էսքիզավորում անելու համար),
.տեքստիլի և տեքստիլային ներկերի հետ աշխատելու հմտության ձեռքբերում:
.էկոլոգիական հիմնախնդիրների վերլուծություն-այլընտրանքային լուծում:
.ստեղծագործող մտքի զարգացում:
Տվյալ հոլովակում ներկայացնում եմ, սովորողների հետ ընթացած էսքիզային աշխատանքների դրվագները, որոշումները, արդյունքները:

Խճանկարներ

Posted on

Հարավային դպրոցի, Լիլիթի, Լիաննայի և նրանց սաների խմբի հետ սկսեցինք հետաքրքիր և զարգացնող խճանկարներ պատրաստել։ Գծային տարբերակից հետո, կանցնենք գունավորման, հետո նաև լաքապատման աշխատանքներին։

Բնապատկերներ

Posted on

4֊րդ դասարանի սովորող՝ Կարեն Մարգարյանի բնապատկերների շարքը։

ԷԿՈ պայուսակներ

Posted on Updated on

Որքան զարգանում է գիտությունը, այնքան էլ բարձրանում է մթնոլորտի ախտոտվածության մակարդակը։ Էկոլոգիայի հիմնախնդիրները միշտ եղել են, կան ու կլինեն այն մարդկանց ուշադրության կենտրոնում, ովքեր իրոք անհանգստանում են բնության և սեփական առողջության համար։
Պոլիէթիլենային տոպրակների հիմնախնդիրը դրանցից մեկն է։ Բոլորս էլ տեսնում ենք փողոցներում ընկած այդ տոպրակները, որոնց համար մենք վճարում ենք։ Իրականում դրանց քայքայման համար բավականին երկար ժամանակ է հարկավոր, բայց անդառնալի է այն վնասը, որը հասցվում է մթնոլորտային շերտին։ Իսկ սննուդը դրա մեջ կարող է և վերցնում է վնասակար նյութեր։ Շատ բնապահպաններ անդրադառնալով այս հարցին, փորձել են տարբեր լուծումներ տալ, մարդկանց բերելով այն գիտակցությանը, որ այլևս  անցնեն տոպրակների էկո տեսակներին, այսինքն տոպրակներ, որոնք կլինեն, ստվարաթղթից, կամ կտորից, որը և անվնաս է և մատչելի։ Նրանում սնունդը կարող է ավելի երկար պահպանվել և այն կծառայի շատ ավելի երկար։
Էկո պայուսակի մի քանի առավելությունները՝
․ երկար են ծառայում,
․ սննդին օտար համ և հոտ չեն հաղորդում,
․ մարդու մեջ զարգացնում են նրա ստեղծագործող տեսակը,
․ մթնոլորտային շերտում շեշտակիորեն ավելի քիչ թունավոր գազեր կլինեն,
․ անհամեմատ մատչելի է։
Այս կետերը կարող ենք դեռ շատ թվել, բայց մենք՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հարավային դպրոցի սովորողները, առաջարկում են միանգամից անցնել այս ամենի գործնական տարբերակին։
Արևորդի բնապահպանական փառատոնի ժամանակ քննարկելով այս հարցը որոշեցինք մենք ևս անդրադառնանք ԷԿՈ պայուսակներին։
Ես ուսումնական 3-րդ շրջանի աշխատաժամանակումս նշել էի այս նախագծի մասին։ Սովորողները պատրաստել են իրենց առաջին ԷԿՈ պայուսակը։ Ընտրելով պայուսակի գույնը, ձևը և ձևավովորումը, սովորողը ավելի ստեղծագործող է դառնում, նաև գնահատում է բնության մեծ աշխատանքը հանուն ողջ մոլորակի։
Սիրելի անհատ ստեղծագործող, եթե դու էլ կցանկանաս պատրաստել նմանատիպ պայուսակ, որի մեջ կարող ես դնել նաև քո մեդիա գործիքները կամ այլ իրեր, ապա գրանցիր թե ինչ նյութեր են քեզ անհրաժեշտ՝
․ դիզայներական կտոր֊ֆետր,
․ մկրատ, դիզայներական դանակ, թել, ասեղ,
․ տեքստիլային ներկեր, վրձին,
․ ստվարաթուղթ։
Ընտրված գույների ֆետրերը, կտրում և ձևում ենք այն պայուսակը որը ցանկանում ենք, նրա տեսքը շատ տարբեր կարող է լինել։ Ստվարաթղթի վրա գծելով մեր ընտրած պատկերը, կտրում ենք, ստանում ենք տրաֆարետ։ Պայուսակի ներսում դնում ենք կտոր, որպեսզի ներկով աշխատելիս չվնասենք այն։ Տրաֆարետը դնելով պայուսակի վրա, հատուկ տեքստիլային ներկերով գծում և գունավորում ենք պատկերը, թողնում ենք չորանա և վերջ։ Պարզ, արագ, յուրահատուկ ԷԿՈ պայուսակը արդեն պատրաստ է։

 

«Ներդաշնակություն» Harmony

Posted on

Այսօր՝ հունվարի 31-ին, Հարավը գտնվում էր Հյուսիսային դպրոցում, որտեղ տեղի ունեցավ հարթակի և «ներդաշնակություն» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը։
Նախագիծը միտված էր, տարիքային խառը խմբերում, իրականացնել ազատ գործողություններ մակերեսի վրա, կիրառելով գեղանկարչական ու գրաֆիկական միջոցներ։ Խնդիր է դրվում՝ կազմակերպել նկարչական մակերեսը, օգտագործելով անալիտիկ գունամտածողության կանոնավոր ու ազատ ձևերի համադրությունները և ստանալ ներդաշնակ, գեղանկարչական մակերեսներ։ Ստեղծել գունապլաստիկական օբյեկտներ կիրառելով զանազան նյութեր ծավալատարածական հորինվածքներում, ներառելով գունապլաստիկական արտահայտչամիջոցներ։ Զերծ մնալով պատմողական նկարչական ձևերից, սովորողները կհետևեն իրենց բնազդային ենթագիտակցական ազդակներին, ձերբազատվելով բոլոր տեսակ կաշկանդված գործողություններից։

Ձմեռային ուսումնական ճամբարի հաշվետվություն

Posted on

Ձմեռային ուսումնական ճամբարի մեկնարկ նախագծեր, հունվար ամսվա անհատական աշխատաժամանակ։
Ճամբարի մեկնարկին զբաղվել ենք բույսերի խնամքով և տեղափոխմամբ։
Կարինե Մացակյանի հետ համագործակցելով կազմել ենք Հարավային դպրոց֊պարտեզի ջերմոց֊լաբորատորիայի կոնցեպտը։
Սովորողները կատարել են կավով և պլաստիլինով աշխատանքներ, ինչպես նաև նակրել են ձմեռային֊հեքիաթային տրամադրությամբ նկարներ։
Սովորողի ինքնարտահայտման հնարավորությունները կրթահամալիրում. կրթահամալիրի ուսումնական կենտրոններ, լրացուցիչ կրթության ծրագրեր, անհատական ուսումնական պլաններ թեմայով ներկայացել եմ գիտագործնական հավաքին, որտեղ հանդես եմ եկել ՏԵԽՆՈ ուսուցում  անունը կրող հոդվածով և պրեզենտացիայով։ Նաև սովորողների հետ միասին ներկա ենք գտնվել Հյուսիսային դպրոց֊պարտեզի ցուցասրահում ընթացող՝ Արեն Շահնազարյանի Նոր Գեղարվեստ շնորհանդեսին։
Հյուսիսային դպրոցում, մասնակցել ենք նաև սառցե նկարչությանը։
Ձմեռային ուսումնական ճամբարի ընթացքում, գործի դրեցի բլոգումս բացված «ուսուցչի օրագիր» բաժինը, որտեղ էլ հրապարակեցի առաջին գիրս։
Երգչախմբի պարապմունքների օրը աշխատել եմ երկարացված օրվա գրաֆիկով։
5 տարեկանների խմբի հետ համագործակցելով, պատրաստել ենք պահանջվող նյութերը։ thumbnail_bild3767