Month: Октябрь 2016

«ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՇՈՒՆ»․ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Posted on

«Ուսումնական Աշուն» նախագիծը մեկ շաբաթվա ընթացքում տվեց, և դեռ էլի կտա իր արդյունքները։
Բակային աշխատանքներ, նոր ծաղիկների տնկում, միջավայրի բարեկարգում։
Դպրոցի մուտքի և ետնամասի հատվածներում տնկվեցին նոր ծաղիկներ՝ պարտեզային երիցուկներ, (լատ․՝ Matricária)։
Շրջակա միջավայրի բարելավում, ուսումնական գույքի բարեկարգում։
Դասարանները կարգի բերվեցին, պատրաստվեցին ետ արձակուրդային վիճակին։
Միջին դպրոցի տեխնոլոգիայի արվեստանոցում պատրաստեցինք ակումբի համար նախատեսվող դեկոռները, կարգի բերեցինք ակումբի գույքը։
Առավոտյան պարապմունքները անցան պարային ծրագրով՝, Հիմնական դպրոցում և Միջին դպրոցում։ Տեխնոլոգիական աշխատանքներից զատ եղան նաև սեմինարներ և մարզական պարապմունքներ։ Կայացավ նաև «Մեղու․հայերեն բոլորի համար» մայրենի լեզվի մրցույթը, որտեղ ներկա էին Հիմնական դպրոցի մի խումբ սովորողներ, ինքս այնտեղ ներկա էի որպես հսկիչ։ «Ուսումնական Աշուն»֊ը կարևոր և ճիշտ նախագիծ է համակարգելու ողջ աշնան համար նախատեսված աշխատանքները։ Ինքնակրթությունը կազմակերպեցի Միջին դպրոցի ընթերցասրահում և ակումբում, կատարեցի ուսումնասիրություններ 50-ականների գրականությունից, որպես ընթերցանություն վերցրեցի 70-ականների ֆանտաստիկ ժանրի գրականությունը։
dfghtfhg

«ՄԵՂՈՒ ՀԱՅԵՐԵՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ»

Posted on Updated on

Հոկտեմբերի 27-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողները մասնակցեցին «մեղու հայերեն բոլորի համար» մրցույթին։  Կրթահամալիրից մասնակցում էր 59 սովորող։ Հիմնական դպրոցի սաները սիրով և պատրաստակամ կատարեցին առաջադրանքները, սպասենք արդյունքներին։
Ֆոտոշարքը ստորև՝

Ոչնչից ամեն ինչ․․․

Posted on Updated on

Ներկի կափարիչներից նոր և օրիգինալ տարաներ ռետինների, սրիչների և նկարչական կոճակների համար։
Օգտագործվեց ամենատարբեր նյութերը։
Միայն Սեբաստացին կարող է իր ձեռքը վերցնել, կափարիչը, ժապավենը, մակարոնը, ներկը և մյուս նյութերը․․․ ու ասել, որ այս ամենից հնարավոր է պատրաստել սա․․․

ՆՈՐԻՑ ԾՆՎԵՑ

Posted on

Իր կյանքը ապրել էր, չորացել էր․․․
Բայց ինչպես կարող էինք այդքանով վերջ դնել գեղեցիկին։ Նոր արմատներ տված ցողունը արդեն պատրաստ էր, հողը նույնպես, դե իսկ ծաղկամանը չէր կարող ետ մնալ, նա նույնպես պետք է թարմություն հաղորդեր․․․

ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼՈՎ ԾԱՂԻԿ ԵՆՔ ՏՆԿՈՒՄ․․․

Posted on Updated on

Մտածում ենք, փնտրում ենք, առաջարկում ենք, փորձում  և ստեղծում ենք նորովի․․․
Ահա այսպես է գործում մոբիլ կրթություն ստացող սովորողը։ Աշխատանքը պետք է ոչ միայն այդ ժամանակահատվածում իրեն արդարեցնի, այլ նաև հետեգայում ունենա տեսանելի արդյունք։ Չիփսերի տարաներից պատրաստված ծաղկամանը, ուղղակի ժամանակի զբաղմունք չէր, որին գեղեցիկ դիզայն տվեցին սովորողները, նրանց սկսած գործը շարունակական բնույթի մի հրաշալի պրոցես է․․․ Ծաղկի խնամք։ Նրան հետևել, ջրել, խնամել․․․ իրական տեխնոլոգիա։

«ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՇՈՒՆ»

Posted on Updated on

dfghtfhg
Աշնանային ուսումնական գործունեությունը արձակուրդի ընթացքում՝ հոկտեմբերի 24-28:

24.10.2016
09:00-09:45-ընդհանուր պարապմունք
09:45-10:00-կրթական պարտեզ. շրջակա միջավայրի բարելավման նախագծեր
10:00-12:30-ուսումնական կաբինետների նախաձմեռային պատրաստության աշխատանքներ
12:30-13:00-ընդմիջում
13:00-14:00-տեխնոլոգիական աշխատանքներ
13:00-15:00-մարզական պարապմունք

25․10․2016
09:00-09:45-պար, ընդհանուր պարապմունք
09:45-10:00-կրթական պարտեզ. շրջակա միջավայրի բարելավման նախագծեր
10:00-12:30-ուսումնական կաբինետների նախաձմեռային պատրաստության աշխատանքներ
12:30-13:00-ընդմիջում
13:00-14:00-սեմինար
13:00-15:00-սեմինար

26.10.2016
09:00-09:45-պար, ընդհանուր պարապմունք
09:45-10:00-կրթական պարտեզ. շրջակա միջավայրի բարելավման նախագծեր
10:00-12:30-ընթերցանություն, ուսումնասիրություններ
12:30-13:00-ընդմիջում
13:00-14:00-տեխնոլոգիական աշխատանքներ
13:00-15:00-սեմինար

27.10.2016
09:00-12:00-Բուժ ստուգումներ
12:30-13:00-«Մեղու»
13:00-14:00-տեխնոլոգիական աշխատանքներ
13:00-15:00-սեմինար

28.10.2016
09:00-09:45-պար, ընդհանուր պարապմունք
09:45-10:00-կրթական պարտեզ. շրջակա միջավայրի բարելավման նախագծեր
10:00-12:30-տեխնոլոգիական աշխատանքներ
12:30-13:00-ընդմիջում
13:00-14:00-տեխնոլոգիական աշխատանքներ
13:00-15:00-սեմինար

Ինքնակրթության գործունեությունը տեղի կունենա Հիմնական դպրոցում և մայր դպրոցում, բակային աշխատանքների դեպքում նաև Գեղարվեստի դպրոցում։
Ուսուսմնական աշնան շաբաթվա վերջում որպես բլոգային աշխատանք՝ ինքնակրթության հաշվետվություն։

ՆԱԽԱԳԻԾ. ԵՐԿՐՈՐԴ ԿՅԱՆՔ ՀԻՆ ԻՐԵՐԻՆ

Posted on

Երկրորդ կյանք հին իրերին նախագծի ընթացքում նորոգված և արդեն Հիմնական դպրոցի միջանցքում իր դերը կատարող ծաղկամանին հաջորդեց հին ու ոչ ֆունկցիոնալ արձանը: Այն իր տեսքով շատ մռայլ ու լքված էր: Միջանցքի անկյունում նույնիսկ չէր նկատվում, իսկ եթե նկատվում էր, ապա միայն իր թե նյութապես և թե մտավոր ծանր տեսքով: Գունավորելով, այն ոչ միայն անջատվեց անկյունից, այլ նաև ավելի արտահայտիչ դարձավ, ընտրված գույները, նրա տեսքը ավելի նպատակային դարձրեցին: Այժմ այն որպես դպրոցի ընդհանուր ծաղկային կոլորիտի մի մասն է դարձել:

ՊԱՏԿԵՐՆԵՐ ՁԵՌՔԻ ՆԵՐՍՈՒՄ

Posted on

Մարդու ձեռքը իր մատներով ոչ միայն ուղղակի ձեռք է, այլ նաև նրանում թաքնված հետաքրքիր պատկերներ: Կենդանիներ, մարդիկ, կամ մեկ այլ բան: Ձեռքի բացվածքից և ուրվագծված տեսքից հնարավոր է բազմաթիվ կերպարներ տեսնել և պատկերել: Նրանց մենք փոփոխեցինք և ավելի վառ արտահայտեցինք մեր երևակայական պատկերները:

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԲԱՑԻԿՆԵՐ

Posted on

Շնորհավորական բացիկներ ինքնատիպ մոտեցումներով, տեխնոլոգիա առարկայի ընտրովի դասաժամի ընթացքում:
Ուսուցիչների տոնի և տարեդարձի բացիկները պատրաստեցին 4,5-րդ դասարանցիները: