Month: Сентябрь 2016

ԱԴԱՄԱՆԴԵ ՍՈՒՏՐԱ

Posted on

(Վաջրաչչհեդիկա պրաջնյապարամիտա սուտրա)

Այսպես ես լսեցի․
Մի անգամ, երբ Բուդդան ապրում էր Ջետա պուրակում, ուր ժամանակին հանգստանում էր Անատհապինդադան, նրա հետ միասին այնտեղ էր Բհիկշուների մեծ համայնքը՝ ընդհանուր հաշվով հազար երկուհարյուր հիսուն մարդ։  Երբ մոտեցավ կերակուր ընդունելու ժամը՝ հոյակապն այս աշխարհում հագնվեց, վերցրեց իր պատրան և ուղղորդվեց դեպի մեծագույն քաղաք Շրավաստի, ողորմության հետևից։ Ողորմության հավաքից հետո, նա հետ վերադարձավ և իրականացրեց կերակուրը ընդունելու արարողությունը, որից հետո նա հանեց առավոտյան հանդերձանքը, մի կողմ դրեց պատրան, լվաց ոտքերը, իր համար տեղ պատրաստեց և նստեց։
Այդ ժամանակ ծերունիների մեծ համայնքի նախկին անդամներից՝ Սուբհուտին կանգնեց իր տեղից, մերկացրեց աջ ուսը, խոնարհեց աջ ծունկը, հարգալից կերպով մեկնեց ափերը և դիմեց Բուդդաին․
«Օ՜ հոյակապն աշխարհում, զարմանալի է, որ Տատհագատան իր առաքինությամբ հսկում է բոլոր Բոդհիսատտվաներին և ողորմածաբար է վերաբերվում նրանց։ Օ՜ հոյակապն աշխարհում, ի՞նչում պետք է գտնվի լուսավորման մտքերով լցված բարի կինը, կամ բարի տղամարդը, ի՞նչպես նրանք պետք է կառավարեն իրենց գիտակցությունը։»

Բուդդան պատասխանեց․ «Լավ է ասված, լավ է ասված։ Այո Սուբհուտի, այդպես էլ կա, ինչպես որ ասացիր, Տատհագատան իր առաքինությամբ հսկում է Բոդհիսատտվաներին և ողորմածաբար է վերաբերվում նրանց բոլորին։ Այժմ ընկղմվիր իմ խոսքերի մեջ և ընկալիր այն ինչ կասեմ քեզ, թե ինչի մեջ պետք է գտնվեն բարի տղամարդը, կամ բարի կինը լցված լինելով լուսավորման մասին մտքերով, և թե ինչպես պետք է նրանք տիրապետ են իրենց գիտակցությանը։»
֊«Այսպես, օ՜ հոյակապն աշխարհում, ես ցանկանում եմ լսել քո դրվածքները։»

Բուդդան Սուբհուտիին ասաց․«Բոլոր Բոդհիսատտվաները֊մահասատտվաները պետք է այսպես տիրապետ են իրենց գիտակցությանը․ Որքան էլ որ լինեն արարածներ, նրանք պետք է մտածեն այսպես, ծնված լինելով ձվից, ծնված լինելով արգանդից, ծնված լինելով խոնավությունից կամ կերպարանափոխման հետևանքով, ունենալով ծավալ կամ չունենալով այն, մտածողներին կամ չմտածողներին, բոլոր նրանց անմնացորդ, պետք է ես բերեմ նիրվանայի և ոչնչացնեմ նրանց, եթե նույնիսկ խոսքը գնում է անթիվ, անհամար արարածների մասին։ Սակայն իրապես ոչ մի արարած չի կարող ոչնչանալ։ Եվ ի՞նչ պատճառով։

Եթե Բոդհիսատտվան ունի «Ես» կերպարը, «մարդ» կերպարը, «արարած» կերպարը և «էգո» կերպարը, ուրեմն նա չի հանդիսանում Բոդհիսատտվա։ Սուբհուտի, պարզեցված օրենքում Բոդհիսատտվան չպետք է ընծա մատուցի, լինելով ծավալում չպետք է ընծա մատւցի։ Չպետք է ընծա մատուցի լինելով ձայնում, հոտում, շոշափվող զգացողություններում, կամ լինելով «օրենքներում»։

Սուբհուտի, այդ կերպ ընծայում կատարող Բոդհիսատտվան չունի որևից է մի կերպարանք։ Եվ ի՞նչ պատճառով։ Եթե Բոդհիսատտվան չունենալով կերպարանք, ընծայում է, ապա նրա առաքինության երջանկությունը հնրավոր չէ չափել։ Եվ ի՞նչ պատճառով։ Սուբհուտի ի՞նչես կարծում, հնարավոր է արդյո՞ք մտովի չափել արևելյան տարածության դատարկության լայնքը։
֊«Ոչ, օ՜ հոյակապն աշխարհում։»
֊«Սուբհուտի, իսկ հարավի, արևմուտքի և հյուսիսի դատարկությունը, բոլոր չորս միջանկյալ կողմերի տարածության դատարկությունը, վերին և ստորին դատարկության տարածությունը հնարավոր է արդյո՞ք չափել։»
֊«Ոչ, հոյակապն աշխարհում։»
֊«Սուբհուտի այն Բոդհիսատտվան, ով չունենալով կերպարանքներ, ընծա է մատուցում, նրա առաքինության երջանկությունը նույնպես չափել հնարավոր չէ։ Սուբհուտի, Բոդհիսատտվան պետք է գտնվի այն ուսմունքի մեջ, որն այժմ քարոզվում է իմ կողմից։
Սուբհուտի, ի՞նչես կարծում, կարելի է արդյո՞ք ճանաչել Տատհագատան մարմնական կերպով։»
֊«Ոչ, հոյակապն աշխարհում, չի կարելի մարմնական կերպով ճանաչել Տատհագատան։»
֊«Եվ ի՞նչ պատճառով։
Այն ինչի մասին Տատհագատան քարոզում էր ինչպես մարմնական կերպարի մասին, մարմնական կերպար չէ։»
Բուդդան Սուբհուտիին ասաց․
«Երբ կա կերպարանք, ապա կա նաև մոլորություն։ Եթե սակայն այս ամենին նայես կերպարի տեսանկյունից, որը կերպար չէ, ապա այդ ժամանա էլ կճանաչես Տատհագատան։»

Սուբհուտին Բուդդաին ասաց․
«օ՜ հոյակապն աշխարհում, կծնվի արդյո՞ք իրական հավատք արարածների մոտ, եթե նրանք լսեն այս տեսակ խոսքեր։» Բուդդան Սուբհուտիին ասաց․ «Այդպես մի ասա։ Տատհագատայի ավարտից հինգ հարյուր տարի հետո նույնիսկ, կլինեն այդպիսի արարածներ, որովհետև նույնիսկ այդ ժամանակներում Սուբհուտի, կլինեն Բոդհիսատտվաներ, ովքեր շնորհված կլինեն իմաստությամբ, շնորհված կլինեն բարի արարքներով, շնորհված կլինեն առաքինությամբ և երբ այս սուտրայի բառերը ուսուցանվեն, կհասկանան նրա իրողությունը։ Իմացիր, որ այս մարդկանց առաքինության արմատները գցել են ոչ թե մեկ, ոչ թե երկու կամ երեք Բուդդաներ, այլ անթիվ ու անհամար Բուդդաներ են գցել այդ առաքինության արմատները։ Եվ նրանք կլինեն այն մարդիկ, ովքեր լսելով և մանրամասնորեն ուսումնասիրելով այս խոսքերը, կգան միասնական մտքի, որը կծնի մաքուր հավատք։

Տատհագատան հստակ գիտ է, հստակ տեսնում է, որ արարածներն այդ կերպ ձեռք կբերեն անչափելի քանակությամբ առաքինության երջանկություն։ Եվ ի՞նչ պատճառով։ Այն պատճառով, որ այդ արարածների համար գոյություն չի ունենա «Ես» կերպարը, «մարդ» կերպարը, «արարած» կերպարը, գոյություն չի ունենա «էգո» կերպարը, նրանց հաամր գոյություն չի ունենա նաև ոչ «օրենք», ոչէլ «ոչ֊օրենք» կերպարները։ Եվ ի՞նչ պատճառով։ Եթե արարածների գիտակցությունը որսում է կերպարը, ապա նրանք պարուրվում են «ես», «մարդ», «արարած», «էգո» կերպարների մեջ։ Եթե ընկալվում է «օրենք» կերպարը, ապա հենց այդ պահին նրանք մտնում են «Ես», «մարդ», «արարած», «էգո» կերպարների մեջ։ Եվ ի՞նչ պատճառով։ Եթե ընկալվում է «ոչ֊օրենք» կերպարը, ապա նրանք ընկնում են «Ես», «մարդ», «արարած», «էգո» կերպարների մեջ։ Հենց այս իրեղեն պատճառով էլ Տատհագատան հաճախ քարոզում էր քեզ և մյուս Բհիկշուներին․ «Նրանք, ովքեր հասկացել են, որ դհարմայի քարոզները նման են լաստանավի, պետք է թողնեն դհարմաները, հավասար, ինչպես և ոչ֊դհարմաները։

Սուբհուտի, ի՞նչես կարծում, հասավ արդյո՞ք Տատհագատան լուսավորման, և քարոզեց արդյո՞ք Տատհագատան որևից է մի օրենք։ Սուբհուտին ասաց․ «Եթե ես ճիշտ եմ ընկալել այն միտքը, որը քարոզվում էր Բուդդայի կողմից, ապա չկա ոչմի դրված «օրենք», որը կարող էր քարոզել Տատհագատան։ Այն օրենքը, որը քարոզել էր Տատհագատան, հնարավոր չէ վերցնել, հնարավոր չէ քարոզել։ Այն ոչ օրենք է, ոչէլ ոչ֊օրենք։ Եվ ի՞նչու է սա այսպես։ Ամենաիմաստուն անձնավորությունները առանձնանում են բոլոր մնացածից նրանով, որ հենվում են անգործնական «օրենքների» վրա։
֊«Սուբհուտի, ի՞նչես կարծում, եթե մարդը յոթ գանձերով լցնի տիեզերական համակարգը, բաղկացած միլիոնավոր մոլորակներից, և այդպիսով այդպիսով բերելով նրանց պարգև, արդյո՞ք նա շատ առաքինության երջանկություն կստանա որպես պարգևատրում։ Սուբհուտին պատասխանեց․ «Ամենաշատ քանակությամբ, օ՜ հոյակապն աշխարհում։ Եվ ի՞նչ պատճառով, այն, որ երջանկության առաքինությունը չի հանդիսանում երջանկության բնույթ։ Եվ հենց այս պատճառով էլ Տատհագատան քարոզում էր, որ առաքինության երջանկություն նրանք շատ կստանան։»
֊«Եվ եթե լինի այնպիսի մարդ, ով հստակ կյուրացնի ամենը այս սուտրայում, և կվերցնի այս սուտրայի չորս գրվածքներից նույնիսկ մեկ գատհա, և կքարոզի մյուս մարդկանց, ապա նրա առաքինության երջանկությունը կգերազանցի ցանկացածինին։ Եվ ի՞նչ պատճառով, այն, որ այս սուտրայից են առաջացել բոլոր Բուդդաները և բոլոր Բուդդաների լուսավորման օրենքը։

Սուբհուտի, այն ինչ անվանում են Բուդդայի օրենք, Բուդդայի օրենք չէ։ Սուբհուտի, ի՞նչ ես կարծում, կարող է արդյո՞ք սրոտապաննան ունենալ նման միտք․«իմ կողմից հասանելի է հոսանք մուտք գործելու պտուղը, թե՞ ոչ։» Սուբհուտին ասաց․
֊«Օ՜ ոչ, հոյակապն աշխարհում, և ի՞նչ պատճառով։ Այդ անունով անվանում են հոսանք մուտք գործողին, բայց նա ոչմի տեղ մուտք չի գործել։ Նա մուտք չի գործել ծավալներ, ձայներ, բուրումնավետ հոտեր, շոշափելի զգացողություններ, «օրենքներ»։ Սա էլ հենց անվանում են սրոտապաննա։»
֊Սուբհուտի, ի՞նչես կարծում սակրիդագամինի մոտ կարող է լինել նման միտք․ «ձեռք եմ բերել ես սակրիդագամինի պտուղը, թե՞ ոչ։» Սուբհուտին ասաց․ «Օ՜ ոչ, հոյակապն աշխարհում։ Եվ ի՞նչ պատճառով։ Այդ անունով կոչում են մեկ անգամ վերադարձողներին, բայց իրականում չկա ոչմի վերադարձ, և այդ անվանում են սակրիդագամին։»
֊«Սուբհուտի, ի՞նչ ես կարծում, կարող է արդյո՞ք անագամինի մոտ նման միտք լինել․ « ձեռք եմ բերել ես անագամինի պտուղը, թե՞ ոչ։» Սուբհիտին ասաց․ «Օ՜ ոչ, հոյակապն աշխարհում։ Եվ ի՞նչ պատճառով։ Անագամին անվանում են նրան, ով չի վերադառնում, բայց իրապես ոչ մի վերադաձ էլ չկա։»
֊«Սուբհուտի, ի՞նչես կարծում, հնարավոր է արդյո՞ք արհատի մոտ նման միտք առաջանա․ «ես հասել եմ արհատի, թե՞ ոչ։» Սուբհուտին ասաց․ «Օ՜ ոչ, հոյակապն աշխարհում։ Եվ ի՞նչ պատճառով։ Իրականում չկան որև է չափանիշներ, որոնցով անվանում են արհատ։ Օ՜ հոյակապն աշխարհում, եթե արհատի մոտ լիներ նման միտք․ «ես հասել եմ արհատին», ապա նա կընկներ «ես», «մարդ», «արարած» և «էգո»։ Օ՜ հոյակապն աշխարհում, Բուդդան ինձ ասել է, որ ես հասել եմ անտարակույս սամադհիին, և որ ես առաջինն եմ մարդկանցից, առաջինը ով ազատ է արհատի ցանկություններից, բայց ինձ մոտ չկա այն միտքը, որ ես հասել եմ արհատին։ Հակառակ դեպքում, օ՜ հոյակապն աշխարհում, չէր ասվի, որ Սուբհուտին գործում է արանյայում, բայց իրականում Սուբհուտին չի գործում որևից է մի տեղ, դրա համար էլ ասվում է, որ Սուբհուտին գործում է արանյայում։»

Բուդդան Սուբհուտիին ասաց․ «Ի՞նչես կարծում, կա օրենքում այնպիսի մի բան, որ Տատհագատան նախապես կստանար Բուդդայից վառվող ճրագը»
֊«Օ՜ հոյակապն աշխարհում, իրականում Տատհագատան Բուդդայից վառվող ճրագ չի ստացել, ոչինչ այն ամենից, որը կարող էր օրենքով լինել։»
«Սուբհուտի, ի՞նչես կարծում, Բոդհիսատտվան զարդարում է Բուդդայի հողերը, թե՞ ոչ։»
֊«Ոչ, օ՜ հոյակապն աշխարհում։ Եվ ի՞նչ պատճառով։ Հողերն զարդարող Բուդդան այն չի զարդարում, դրա համար էլ այն անվանում են զարդարանք։»
«Այդ պատճառով էլ, Սուբհուտի, բոլոր Բոդհիսատտվաները֊Մահասատտվաները պետք է հենց այդ կերպ իրենց մեջ ծնեն մաքուր գիտակցություն։ Գիտակցություն, որը չի արտահայտվի ծավալում, ձայնում, հոտում, համում և չի արտահայտվի «օրենքներում», ահա այսպիսի գիտակցություն նրանք պետք է ծնեն։ Սուբհուտի ի՞նչես կարծում, եթե լինի մի մարդ ում մարմինը նման կլինի լեռների արքայի՝ Սումերույի պես, ապա նրա մարմինը մեծ կլինի։» Սուբհուտին ասաց․ «Չափազանց մեծ, օ՜ հոյակապն աշխարհում։ Եվ ի՞նչ պատճառով։ Բուդդան ասել է, որ չկա այնպիսի մարմին, որը կանվանվեր մեծ։»
«Սուբհուտի, ի՞նչես կարծում, եթե գոյություն ունենաին այնքան Գանգեսներ, որքան մեկ Գանգեսում գտնվող ավազահատիկներն են, ապա այդ Գանգեսներում ավազահատիկները շատ կլինեին, թե՞ ոչ։»
֊«Չափազանց շատ, օ՜ հոյակապն աշխարհում։ Այդ Գանգեսներն արդեն իսկ անթիվ են, իսկ նրանցում գտնվող ավազահատիկները առավել ևս։»
֊«Սուբհուտի, ես այժմ իրապես կներկայացնեմ քեզ, որ եթե բարի տղամարդը կամ բարի կինը գանձերով լցնեն նույնքան անթիվ ու անհամար աշխարհները, որքան որ ավազահատիկներն էին Գանգեսում, ապա այդ ընծայման միջոցով, արդյո՞ք նրանք շատ երջանկության առաքինություն կստանան։» Սուբհուտին ասաց․
«Չափազանց շատ, օ՜ հոյակապն աշխարհում։»

Բուդդան ասաց․ «Եթե բարի տղամարդը կամ բարի կինը վերցնեն այս սուտրայի չորս քառյակներից գոնե մեկ գատհա, այն սովորելով քարոզ են մյուս մարդկանց, ապա նրանց կողմից ձեռք բերված երջանկության առաքինությունը կգերազանցի նախորդող վաստակած ընծաներին։ Նաև ասեմ, Սուբհուտի, որ այն մասը, որտեղից որ վերցված է այս սուտրայի չորս քառյակներից մեկ գատհան, պետք է նվիրական լինի բոլոր ժամանակների դեվաների և ասուրաների կողմից, որպես մի տեղ, որտեղ գտնվում են Բուդդայի եղանակները։ Բացի դրանից, եթե մարդը վերցնի այս տեքստը, կարդա, սովորի ու վերընթերցի ամբողջությամբ, ապա պետք է գիտենալ, որ այդ մարդը կառաջադիմի ամենաբարձր ու ամենազարմանալի օրենքի ուսման մեջ, իսկ հատվածը, որտեղ գտնվում է այդ սուտրան, հանդիսանում է Բուդդայի կամ նրա հարգարժան աշակերտի հայտնության վայրը։»

Այդ ժամ Սուբհուտին Բուդդային ասաց․ «Օ՜ հոյակապն աշխարհում, իսկ ի՞նչպես է պետք անվանել այդ սուտրան, ի՞նչպես պետք է ընդուն եմ այն։» Բուդդան Սուբհուտիին պատասխանեց․ «Այս սուտրայի անվանումն է «Ադամանդե պրաջնյապարամիտա» և այս անվան տակ և նրան համապատասխան է անհրաժեշտ այն ընդունել։ Եվ ինչի՞ շնորհիվ սա այսպես։ Սուբհուտի, երբ Բուդդան քարոզում էր պրաջնյապարամիտա, այդ ժամ նա պրաջնյապարամիտա չէր։ Սուբհուտի ի՞նչ ես կարծում, քարոզել է արդյո՞ք Տատհագատան որևից է մի օրենք։» Սուբհուտին Բուդդային ասաց․ «Չկա ոչինչ, որը Տատհագատան քարոզած կլիներ։»

֊«Սուբհուտի, ի՞նչես կարծում, շատ փոշեհատիկներ կան աշխարհներում։» Սուբհուտին ասաց․ «Չապազանց շատ, օ՜ հոյակապն աշխարհում։»
֊«Սուբհուտի, Տատհագատան բոլոր փոշեհատիկների մասին քարոզել է ինչպես ոչ֊փոշեհատիկների մասին։ Դա էլ հենց անվանում են փոշեհատիկ։ Տատհագատան աշխարհների մասին քարոզում էր, որպես ոչ֊աշխարհների մասին, դա էլ հենց անվանում են աշխարհներ։ Սուբհուտի ի՞նչես կարծում, հնարավոր է արդյո՞ք երեսուներկու մարմնական նշաններով ճանաչել Տատհագատան։»
֊«Ոչ, օ՜ հոյակապն աշխարհում, հնարավոր չէ երեսուներկու մարմնական նշաններով ճանաչել Տատհագատան։ Եվ ի՞նչ պատճառով։ Տատհագատան երեսուներկու մարմնական նշանների մասին ուսուցանել է, որպես ոչ֊նշանների մասին, դա էլ հենց անվանում են երեսուներկու նշաններ։»
֊« Սուբհուտի, թող բարի տղամարդը կամ բարի կինը իրենց կյանքը զոհաբերեն այնքան անգամ, որքան ավազահատիկ կա Գանգեսում, իսկ ինչ որ մի մարդ, ով եթե կքարոզի մարդկանց թեկուզ մեկ Գատհա չորս քառյակներից, երջանկությունը նրա կլինի առավել շատ։

Այդ ժամ Սուբհուտին ըմբռնելով քարոզվող սուտրայի խորությունը և նրա իմաստը, արտասվեց, և Բուդդային ասաց․ «Զարմանալի է, օ՜ հոյակապն աշխարհում։ Բուդդայի կողմից արտաբերված այս սուտրայի խորը իմաստի շնորհիվ, ինձ մոտ բացվեց իմաստության աչքը։ Նախկինում ես չէի լսել նման սուտրա։ Հոյակապն աշխարհում, եթե լինի մի մարդ, ով կլսի այս սուտրան, նրա հավատքով լցված գիտակցությունը կմաքրվի, և այդ ժամանակ նրա մոտ կծնվի իրական կերպար և ես գիտեմ, որ նա ձեռք կբերի հոյակապ ու զարմանահրաշ արժանիքներ։ Բայց այդ իրական կերպարը, չի լինի իրական կերպար։ Դրա պատճառով էլ Տատհագատան այն անվանել է իրական կերպար։ Օ՜ հոյակապն աշխարհում, այժմ ես արժանացա լսելու նման սուտրա։ Հավատալ ու ընդունել նրա ուսմունքը դժվար չէ։ Եթե հաջորդ ժամանակներում, հինգ հարյուր տարի անց, գոյություն կունենան արարածներ, ովքեր կլսեն ահս սուտրան, կհավատան նրա ուսմունքին և կնդունեն այն, ապա այդ ամրդիկ ամենից առաջ արժանի կլինեն հիացմունքի։»

Բուդդան Սուբհուտիին ասաց․ «Դա այդպես է, դա այդպես է։ Նմանապես, եթե լինեն մարդիկ, ովքեր լսելով այս սուտրան, չեն ափշի, չեն սարսափի և չեն վախենա, ապա նրանք կլինեն ամենաբարձր կերպով հիացմունքի արժանի մարդիկ։ Եվ ի՞նչ պատճառով։ Սուբհուտի, Տատհագատան բարձրագույն պարամիտայի մասին քարոզել է, որպես ոչ֊բարձրագույն պարամիտա։ Դա էլ հենց անվանում են բարձրագույն պարամիտա։ Սուբհուտի, համբերության պարամիտայի մասին, Տատհագատան քարոզել է, որպես ոչ֊համբերության պարամիտա։ Եվ ի՞նչ պատճառով։ Նախկինում, երբ Կալիկի արքան պատռեց իմ մարմինը, ես չունեի «ես» կերպարը, «մարդ» կերպարը, «արարած» կերպարը և «էգո» կերպարը։ Եվ ի՞նչ պատճառով։ Եթե այդ իրադարձությունների ժամանակ ինձ մոտ գոյություն ունենաին «ես», «մարդ», «արարած» և «էգո» կերպարները, ապա ինձ մոտ անպայման կծնվեին չարությունն ու ցասումը։ Սուբհուտի, բացի դրանից, ես հիշում եմ, որ հինգ հարյուր ծնունդ առաջ, ես եղել եմ ճգնավոր, լցված հմաբերությամբ։ Այն ժամանակ ես ևս չունեի «ես», «մարդ», «արարած» և «էգո» կերպարները։ Եվ դրա համար էլ, Սուբհուտի, Բոդհիսատտվան պետք է ջնջի բոլոր կերպարները և ունենա լուսավորման մասին մտքեր։ նա չպետք է գիտակցություն ծնի ծավալի մեջ, չպետք է գիտակցություն ծնի ձայնի, հոտի, շոշափվող զգացողությունների և «օրենքների» մեջ։ Նա պետք է գիտակցություն ծնի, չլինելով ոչնչում։ Եթե գիտակցությունը գտնվում է ինչ որ մի բանում, ապա այդ ժամանակ նա չի ունենում իրական կացություն, և հենց այդ պատճառով էլ Բուդդան ասել է, որ Բոդհիսատտվայի գիտակցությունը չպետք է գտնվի ծավալում և միայն այդ ժամ կարելի է ընծայել։ Սուբհուտի, Բոդհիսատտվան ի բարորություն բոլոր արարածների պետք է հենց այս կերպ ընծայի։

Տատհագատան բոլոր կերպարների մասին սովորեցրել է, որպես ոչ֊կերպարներ, և բոլոր արարածների մասին սովորեցրել է, որպես ոչ֊արարածներ։ Սուբհուտի, Տատհագատան հանդիսանում է իրական խոսքերից խոսացող, գործող խոսքերից խոսացող, պետքական խոսքերից խոսացող, այլ ոչ թե սուտ կամ այլ բաներից խոսացող։ Սուբհուտի օրենքում, որը ձեռք է բերել Տատհագատան, չկա ոչ իրականություն, ոչ էլ «դատարկություն»։ Եթե Բոդհիսատտվայի միտքը ընծայման ժամանակ գտնվում է «օրենքներում», ապա նա նման է մի մարդու, ով մտել է խավար և ոչինչ չի տեսնում։ Իսկ, եթե Բոդհիսատտվայի միտքը ընծայման ժամանակ չի գտնվում «օրենքներում», ապա նա նման է արևի վառ լույսի տակ գույներ տեսնող հեռատեսի։

Սուբհուտի, հետագայում, եթե բարի տղամարդը, կամ բարի կինը կկարողանան վերցնել այս սուտրան, կարդան և սովորեն այն, ապա Տատհագատան Բուդդայի իմաստությամն կճանաչի և կտեսնի բոլոր այդ ամրդկանց։ Եվ այդ ժամ նրանք ձեռք կբերեն անթիվ ու անհամար արժանիքներ։

Սուբհուտի, եթե բարի տղամարդը, կամ բարի կինը զոհամբեր են իրենց կյանքը այնքան շատ, որքան ավազահատիկ կա Գանգեսում առավոտյան, եթե զոհաբերեն իրենց կյանքը այնքան շատ, որքան ավազահատիկ կա Գանգեսում կեսօրին, եթե զոհաբերեն այնքան շատ, որքան ավազահատիկ կա Գանգեսում գիշերը և եթե զոհաբերեն իրենց կյանքը տասնյակ միլիարդավոր ու անթիվ, անհամար անգամներ, ու եթե մեկ ուրիշ մարդ լսեր այս սուտրան, և նրա գիտակցությունը լցված լինելով հավատքով չէր հակառակվի այս ուսմունքին, ապա նրա երջանկությունը կգերազանցի նախկինում նշված մարդկանց երջանկությանը։ Առավել ևս սա վերաբերվում է այն մարդկանց, ովքեր կգրեն, կվերցնեն, կկարդան, կսովորեն ը կքարոզեն այն մյուսներին։ Սուբհուտի, ելնելով այս ամենից, պետք է ասել, որ այն քարոզեն։ Այս սուտրան գեր֊մտային է, որը գերազանցում է ցանկացած անգերազանցելի անուններ և անթիվ արժանիքներ։ Տատհագատան այն արտաբերել է Մահայանայի հետևորդների համար։ Եթե լինեն մարդիկ, ովքեր կկարողանան վերցնել այն, կարդալ, սովորել ամբողջությամբ և կքարոզեն մյուս մարդկանց, ապա տատհագատան կիմանա բոլոր այդ մարդկանց և կտեսնի նրանց բոլորին։ Եվ նրանք կունենան ցանկացած բանի գերազանցող արժանիքներ։ Այդպիսի մարդիկ ձեռք կբերեն Տատհագատայի լուսավորումը։ Եվ ի՞նչ պատճառով։ Օ՜ Սուբհուտի, եթե ցածր օրենքով երջանկացող ամրդիկ առնչվեն «ես», «մարդ», «արարած», «էգո» կերպարների հետ, ապա նրանք չեն կարող լսել այս սուտրան և հասկանալ այն, չեն կարող կարդալ ու սովորել և չեն կարող քարոզել մյուսներին։

Սուբհուտի, բոլոր այն վայրերը, որտեղ ներկա է այս սուտրան, պետք է պատվի առնվի բոլոր ժամանակների դեվաների և ասուրաների կողմից։ Պետք է իմանալ, որ այդ վայրերը կդառնան պատվելու համար արժանի վայրեր, նման այն տեղերին, որտեղ տեղակայվում են եղանակները, արժանի ամեն տեսակ ծաղիկների ու խունկերի։ Նաև Սուբհուտի, եթե նույնիսկ այս սուտրան կարդացած, ուսումնասիրած բարի տղամարդը, կամ բարի կինը կլինեն քարկոծված մարդիկ, եթե նրանք կլինեն քարկոծված նախկին կյանքերում կատարած հանցանքների պատճառով, ապա միևնույն է այս կյանքում այդ հիմար արարքների հետևանքները կվոչնչանան, և այդ մարդիկ կհասնեն լուսավորման։

Սուբհուտի, ես հիշում եմ, որ նախկինում, անթիվ կալպաներ առաջ, դեռ ճրագ վառող Բուդդայից առաջ, կաին ութսունչորս հազար հարյուր միլիարդ Բուդդաներ, որոնց ես պատվում էի, և այդ ամենը անհետևանք չանցավ։ Եվ կրկին անգամ, Սուբհուտի, եթե վերջին ժամանակներում, ինչ որ մեկը կկարողանա կարդալ այս սուտրան, ուսումնասիրել, սովորել, ապա նրա ձեռք բերած արժանիքները այքնան շատ կլինեն իմ ձեռք բերած արժանիքներից Բուդդային պատվելու ժամանակ, որ անգամ իմ ունեցածը նրա մեկ հարյուրերորդը չի կազմի, նույնիսկ եթե այն հաշվենք տաս հազարեր, կամ տաս միլիարդ մասով, միևնուն է համեմատելու չի լինի։ Սուբհուտի, եթե բարի տղամարդը, կամ բարի կինը կարդան այս սուտրան, ուսումնասիրեն այն ու սովորեն, ապա նրանց արժանիքները կլինեն իրապես այնպիսինը, ինչպես որ ես ասացի։ Բայց կլինեն և մարդիկ, ովքեր լսելով այս սուտրան, կընկնեն կասկածների մեջ, նրանց մտքերը կնսեմանան և նրանք չեն հավատա։ Սուբհուտի անհրաժեշտ է իմանալ, որ ինչպես խելքով չի կարելի չափել այս սուտրայի իմաստը, այնպես էլ պտուղը նրա, չի կարելի չափել խելքով։

Այդ ժամ Սուբհուտին Բուդդային հարցրեց․ «հոյակապն աշխարհում, երբ բարի տղամարդը,կամ բարի ձեռք են բերել լուսավորման մասին մտքեր, ի՞նչում պետք է գտնվեն նրանք, ի՞նչպես նրանք պետք է տիրապետ են իրենց գիտակցությանը։»

Բուդդան Սուբհուտիին ասաց․ «Լուսավորման մասին մտքեր ձեռք բերած բարի տղամարդու, կամ բարի կնոջ մոտ պետք է նման միտք ծնվի․ «Ես պետք է բոլոր արարածներին բերեմ ոչնչացման։ Բոլոր արարածների ոչնչացումից հետո, իրապես ոչ մի արարած էլ ոչնչացած չի լինում։» Եվ ի՞նչ պատճառով։ Եթե Բոդհիսատտվայի մոտ գոյություն ունի «ես», «մարդ», «արարած», «էգո» կերպարները, ուրեմն նա Բոդհիսատտվա չէ։ Ահա թե ինչ պատճառով է, Սուբհուտի, որ իրականում ոչ մի կերպ էլ հնարավոր չէ լուսավորման մասին մտքեր ունենալը։ Սուբհուտի, ի՞նչես կարծում, Տատհագատան ունե՞ր Բուդդայից լուսավորման վառվող ճրագը ձեռք բերելու հնարավորությունը։
֊«Ոչ, հոյակապն աշխարհում։ Եթե ես ըմբռնել եմ Բուդդայի կողմից ասվածները, ապա Բուդդան չուներ հնարավորություն, Բուդդայից լուսավորման վառվող ճրագը ձեռք բերելու համար։ Բուդդան ասաց․ «Դա այդպես է, դա այդպես է։ Իրականում, Սուբհուտի, չկա ոչ մի միջոց, որի շնորհիվ Տատհագատան կկարողանար ձեռք բերել լուսավորում։ Սուբհուտի, եթե լիներ միջոց, որի շնորհիվ Տատհագատան կկարողանար ձերք բերել լուսավորում, ապա Բուդդան, ճրագ վառող, չէր կարող իմ մասին ասել նման բան․ «Ապագայում դու կդառնաս Բուդդա, Շակյամունի անունով։» Եվ այս կերպով, իրականում չկա լուսավորում ձեռք բերելու միջոց։ Եվ այս պատճառով Բուդդան, ճրագ վառող, իմ մասին ասել է․«Ապագայում դու կդառնաս Բուդդա, Շակյամունի անունով։» Եվ ի՞նչ պատճառով։ Տատհագատա֊ սա բոլոր «օրենքների» իրական լինելիությունն է։

Եթե մարդիկ ասում են, որ Տատհագատան հասել է լուսավորման, ապա իրականում չկա միջոց, որով Բուդդան լուսավորման կհասներ։ Այն լուսավորուման մեջ, որում եղավ Տատհագատան, չկար իրակաություն և չկար «դատարկություն»։ Եվ այդ պատճառով էլ, Տատհագատան ուսուցանում էր, որ բոլոր «օրենքները» հանդիսանում են Բուդդայի «օրենքները»։ Սուբհուտի, այն, ինչի մասին խոսում են, ինչպես բոլոր օրենքների մասին, բոլոր «օրենքները» չեն։ Սուբհուտի դա հնարավոր է համեմատել մեծ մարմին ունեցող մարդու հետ։» Սուբհուտին ասաց․ «Օ՜ հոյակապն աշխարհում, եթե Տատհագատան խոսում է հսկայական մարմնի մասին, ուրեմն դա չի վերաբերվում հսկայական մարմնին։ Դա էլ անվանում են հսկայական մարմին։»
֊«Սուբհուտի, դա վերաբերում է նաև Բոդհիսատտվաներին։ Եթե նա ասում է․ «Ես ոչնչացման կբերեմ անթիվ քանակությամբ արարածներ», ապա նրան չի կարելի Բոդհիսատտվա համարել։ Եվ ի՞նչ պատճառով։ Սուբհուտի, իրականում չկա ոչ մի միջոց, որով Բոդհիսատտվա կանվանվեն։ Ահա թե ինչ պատճառով է Բուդդան ասել, որ բոլոր «օրենքները» զուրկ են «ես», զուրկ են «մարդ», «արարած» և «էգո» կերպարներից։ Սուբհուտի, եթե Բոդհիսատտվան ունենում է նման միտք․ «Ես զարդարում եմ Բուդդայի հողերը», ապա նրան չի կարելի Բոդհիսատտվա համարել։ Տատհագատան քարոզել է, որ Բուդդայի հողերը զարդարողը, այն չի զարդարում։ Սա էլ հենց անվանում են զարդարանք։ Սուբհուտի, իսկ եթե Բոդհիսատտվան համոզված է, որ «օրենքները» զուրկ են «ես»֊ից, ուրեմն նա իսկական Բոդհիսատտվա է։

Սուբհուտի, ի՞նչես կարծում, ունի արդյո՞ք Տատհագատան մարմնական աչք։»
֊«Դա այդպես է, օ՜ հոյակապն աշխարհում, Տատհագատան ունի մարմնական աչք։»
֊«Սուբհուտի, ի՞նչես կարծում, իսկ ունի՞ երկնային աչք։»
֊«Դա այդպես է, օ՜ հոյակապն աշխարհում, Տատհագատան ունի երկնային աչք։»
֊«Սուբհուտի, ի՞նչես կարծում, ունի արդյո՞ք Տատհագատան իմաստության աչք։»
֊«Դա այդպես է, հոյակապն աշխարհում, Տատհագատան ունի իմաստության աչք։»
֊«Սուբհուտի, ի՞նչես կարծում, ունի արդյո՞ք Տատհագատան «օրենքների» աչք։»
֊«Դա այդպես է, օ՜ հոյակապն աշխարհում, Տատհագատան ունի «օրենքների» աչք։»
֊«Սուբհուտի ի՞նչես կարծում, ունի արդյո՞ք Տատհագատան Բուդդայի աչքը։»
֊«Դա այդպես է, օ՜ հոյակապն աշխարհում, Տատհագատան ունի Բուդդայի աչքը։»
֊«Սուբհուտի ի՞նչես կարծում, ավազահատիկները, որոնք կան Գանգեսում, Բուդդան նրանց մասին խոսել է որպես ավազահատիկների մասի՞ն։»
֊«Դա այդպես է, օ՜ հոյակապն աշխարհում, Տատհագատան ասել է, որ դրանք ավազահատիկներ են։»
֊«Սուբհուտի ի՞նչես կարծում, եթե լինեին այնքան Գանգեսներ, որքան մեկ Գանգեսում գտնվող ավազահատիկներն են, և այդ Գանգեսներում գտնվող ավազահատիկների թիվը հավասար լիներ Բուդդայի աշխարհներին, պաա շա՞տ կլինեին այդ աշխարհները։»
֊«Չափազանց շատ, օ՜ հոյակապն աշխարհում։»

Բուդդան Սուբհուտիին ասաց․ «Որքան մտքեր էլ որ ունենան արարածներն այդ աշխարհների, նրանց բոլորին, այդ ամենը տալիս է Տատհագատան։ Եվ ի՞նչ պատճառով։ Տատհագատան բոլոր մտքերի մասին, խոսացել է, որպես ոչ֊մտքերի մասին, դրա համար էլ այն անվանում են մտքեր։ Եվ ի՞նչ պատճառով։ Սուբհուտի հնարավոր չէ ձեռք բերել անցած միտքը, հնարավոր չէ ձեռք բերել ներկա միտքը և հնարավոր չէ ձեռք բերել դեռ չառաջացած միտքը։ Սուբհուտի, ի՞նչես կարծում, եթե մի մարդ յոթ գանձերով լցնի անթիվ, անհամար աշխարհները, ապա ընծայի այն, ապա դրա շնորհիվ, արդյո՞ք շատ երջանկություն ձեռք կբերի։»
«Այո, օ՜ Տատհագատա, դրա շնորհիվ մարդը չափազանց շատ երջանկություն ձեռք կբերի։»
«Սուբհուտի, եթե երջանկություն ձեռք բերելը իրոք գոյություն ունի, ապա Տատհագատան չի ասել, որ ձեռք է բերվում շատ երջանկության առաքինություն։ Այն պատճառով, որ երջանկության առաքինությունը պատճառներ չունի, Տատհագատան ասել է ձեռք է բերվում շատ երջանկության առաքինություն։»

Սուբհուտի, ի՞նչես կարծում, հնարավո՞ր է ողջ տեսանելի կերպարով ճանաչել Տատհագատան։»
֊«Ոչ, դա այդպես չէ, օ՜ հոյակապն աշխարհում։ Չի կարելի ողջ կտեսանելի կերպարով ճանաչել Տատհագատան։ Եվ ի՞նչ պատճառով։ Տատհագատան իր ողջ տեսանելի կերպարի մասին ուսուցանել է, որպես ոչ֊ողջ տեսանելի կերպարի մասին։
«Սուբհուտի, ի՞նչես կարծում, հնարավոր է նշանների միասնության միջոցով ճանաչել Տատհագատան։»
֊«Օ՜ ոչ, հոյակապն աշխարհում։ Տատհագատան ճանաչել նշանների միասնությամբ, հնարավոր չէ։ Եվ ի՞նչ պատճառով։ Տատհագատան ասել է, որ նշանների միասնությունը, միասնություն չէ։ Դա էլ հենց անվանում են, նշանների միասնություն։»
«Սուբհուտի, մի ասա, որ Տատհագատայի մոտ կա նման միտք․ «Կա օրենք, երը ես եմ քարոզում։» Չի կարելի նման միտք ունենալ։ Եվ ի՞նչ պատճառով։ Եթե մարդիկ ասեն, որ կա օրենք, որը քարոզում է Տատհագատան, նրանք կսկսեն զրպարտել Բուդդային այն բանի համար, որ չեն հասկանում թե ես ինչ եմ քարոզում։ Սուբհուտի օրենք քարոզողը չունի օրենք, որը հնարավոր կլիներ քարոզել։ Դա էլ հենց անվանում են օրենքի քարոզում։

Այդ ժամ իմաստուն Սուբհուտին Բուդդային ասաց․ «Օ հոյակապն աշխարհում, կլինեն արդյո՞ք վերջին ժամանակներում արարածներ, ովքեր լսելով այս օրենքի քարոզը իրենց մեջ կծնեն հավատքի գիտակցություն։»
֊«Սուբհուտի, նրանք ոչ արարածներ են, ոչ էլ ոչ֊արարածներ։ Եվ ի՞նչ պատճառով Սուբհուտի։ Տատհագատան արարածների խոսել է, որպես ոչ֊արարածների մասին։ Դրա համար էլ նրանց անվանում են արարածներ։»

Սուբհուտին Բուդդային ասաց․ «Օ հոյակապն աշխարհում, այն լուսավորման մեջ, որը ձեռք բերեց Բուդդան, չկա որև է բան, որը հնարավոր կլիներ ձեռք բերել։»
֊«Դա այդպես է, դա այդպես է։ Սուբհուտի, ինչ վերաբերում է այն լուսավորմանը որին ես հասա, իրականում չկա նույնիսկ չնչին բան, որի միջոցով հնարավոր կլիներ ձեռք այն, ինչ կոչում են լուսավորում։

Բացի դրանից, Սուբհուտի, այդ օրենքը հավասարազոր է, նրանում չկա ոչ բարձրություն, ոչ էլ ցածրություն։ Դա էլ անվանում են լուսավորում, այդ պատճառով էլ այն զուրկ է «ես»֊ից, զուրկ է ցանկացաց բանից որը կհամապատասխաներ «ես», «մարդ», «արարած», «էգո» կերպարներին։ Կատարելագործիր բոլոր առաքինի «օրենքնքերը» և կհասնես լուսավորման։ Սուբհուտի առաքինի «օրենքնքերի» մասին Տատհագատան խոսել է, որպես ոչ֊առաքինի «օրենքնքերի» մասին, դրա համար էլ այն անվանում են աառաքինի «օրենքներ»

Սուբհուտի, եթե մի մարդ հավաքի այնքան յոթ գանձեր որքան Սումերուներ կան միլլիարդավոր աշխարհներում, և ընծա մատուցի այն, և եթե մի մարդ կքաղի այս պրաջնյապարամիտա֊սուտրայից գոնե մեկ գատհա, չորս քառյակից, կկարդա այն, կսովորի և կքարոզի մյուսներին, ապա երջանկության առաքինության քանակը կգերազանցի նախորդ դեպքի քանակին միլլիարդ անգամ, և քանակի տարբերությունը նույնիսկ, համեմատել հնարավոր չի լինի։»

Սուբհուտի ի՞նչես կարծում։ Չէ որ դու չես ասում, որ Տատհագատայի մոտ նման միտք է առաջանում․ «Ես նիրվանա կփոխանցեմ, բոլոր արարածներին։» Սուբհուտի չի կարելի նման միտք ունենալ։ Եվ ի՞նչ պատճառով։ Իրականում գոյություն չունեն այնպիսի արարածներ, որոնց Տատհագատան կփոխանցեր։ Եթե լինեին այնպիսի արարածներ, որոնց Տատհագատան կկարողանար փոխանցել, ապա գոյություն կունենաին «ես», «մարդ», «արարած», «էգո» կերպարները։ Սուբհուտի, երբ Տատհագատան ասել է, որ կա «ես», դա չէր նշանակում, որ կա «ես»։ Սակայն, սովորական մարդիկ կարծում են, որ «ես»֊ը կա։ Սուբհուտի, երբ Տատհագատան խոսում էր սովորական մարդկանց մասին, այդ ժամանակ դա նշանակում էր ոչ֊սովորական։ Դա էլ հենց անվանում են, սովորական մարդիկ։ Սուբհուտի, ի՞նչես կարծում, հնարավո՞ր է, երեսուներկու նշանների առկայությամբ տարբերել Տատհագատային։» Սուբհուտին ասաց․ «Դա այդպես է, դա այդպես է։ Երեսուներկու նշանների առկայությամբ, Տատհագատային տարբերել հնարավոր է։» Բուդդան ասաց․ «Սուբհուտի, եթե հնարավոր լիներ, երեսուներկու նշանների առկայությամբ տարբերել Տատհագատային, ապա անիվը պտտող, կատարյալ տիրակալը ևս կլիներ Տատհագատա։» Սուբհուտին Բուդդային ասաց․ «Օ՜ հոյակապն աշխարհում, եթե ես ճիշտ ըմբռնեցի Բուդդայի խոսքերը, ապա չի կարելի երեսուներկու նշանների առկայությամբ, տարբերել Տատհագատային։»

Այդ ժամ հոյակապն աշխարհում, արտաբերեց Գատհա․
«Եթե, ինչ֊որ մեկը ծավալով ճանաչի ինձ, կամ էլ ձայնային հնչյուններով կփնտրի ինձ, ապա այդ մարդը գտնվում է կեղծ ճանապարհի վրա։ Նրա համար հնարավոր չի լինի տեսնել Տատհագատան։»

«Սուբհուտի, եթե դու ունես նման միտք․ «Տատհագատան նշանների միասնության շնորհիվ հասավ լուսավորման։» Ապա իմացիր, Սուբհուտի, դու նման միտք չպետք է ունենաս, որովհոտև Տատհագատան նշանների միասնության շնորհիվ չէ, որ հասավ լուսավորման։

Եթե, Սուբհուտի, քեզ մոտ կա հետևյալ միտքը․ « Ունենալով լուսավորման մասին մտքեր, նրանք քարոզում են որ «օրենքները» ոչնչացնում են բոլոր կերպարները։»֊ Մի ունեցիր նման միտք։ Եվ ի՞նչ պատճառով։ Լուսավորման մասին մտքեր ունեցողները, երբեք չեն քարոզում, որ «օրենքները ոչնչացնում են կերպարները։» Սուբհուտի, եթե Բոդհիսատտվան այնքան յոթ գանձերով լցնի ամբողջ աշխարհը, որքան մեկ Գանգեսում գտնվող ավազահատիկներն են, և այդպիսով ընծա մատուցի, ու եթե մի մարդ կըմբռնի, որ բոլոր «օրենքնքերը» զուրկ են «ես»֊ից և դրա միջոցով կհասնի համբերության կատարելությանը, ապա երջանկությունը այդ Բոդհիսատտվայի, կգերազանցի նախորդինին։ Եվ ի՞նչ պատճառով։ Այն պատճառով, Սուբհուտի, որ Բոդհիսատտվաները այդ ամենի միջոցով երջանկության առաքինություն․ ձեռք չեն բերում։» Սուբհուտին Բուդդային ասաց․ «Ասա ինձ, օ՜ հոյակապն աշխարհում, այդ ինչպե՞ս Բոդհիսատտվաները ձեռք չեն բերում երջանկության առաքինություն։»
֊«Սուբհուտի, Բոդհիսատտվային հարիր չէ լինել ագահ, ձեռք բերված երջանկության առաքինության արժանիքի նկատմամբ։ Այդ պատճառով էլ այն անվանում են, ոչ֊ձեռք բերված երջանկության առաքինություն։

Սուբհուտի, եթե ինչ֊որ մեկն ասի, որ Տատհագատն եկավ ու գնաց, նստած է, կամ պառկած, ապա այդ մարդը չի հասկանում իմ քարոզի իմաստը։ Եվ ի»նչ պատճառով։ Տատհագատան, երբեք ոչ մի տեղից չի գալիս, ու ոչ մի տեղ չի գնում, դրա համար էլ նրան անվանում են Տատհագատա։

Եթե բարի տղամարդը, կամ բարի կինը փոշու վերածեն միլիարդավոր աշխարհները, ինչե՞ս կարծում, շատ կլինեն այդ դեպքում փոշեհատիկների բույլերը։»
֊«Չափազանց շատ, օ՜ հոյակապն աշխարհում։ Եվ ի՞նչ պատճառով։ Եթե փոշեհատիկների բույլերը իրոք գոյություն ունենաին, ապա Բուդդան չէր ասի, որ դրանք փոշեհատիկների բույլեր են։ Եվ ի՞նչ կերպով։ Երբ Բուդդան քարոզում էր փոշեհատիկների բույլերի մասին, դրանք փոշեհատիկների բույլեր չէին։ Օ՜ հոյակապն աշխարհում, երբ Տատհագատան քարոզում էր միլիարդավոր աշխարհների մասին, դրանք ոչ֊աշխարհներ էին։ դա էլ հենց անվանում են աշխարհներ։ Եվ ի՞նչ պատճառով։ Եթե աշխարհներն իրոք գոյություն ունենաին, ապա դրանք կլինեին «նրանց հարմոնիկ կերպարը միասնության մեջ։» Երբ Տատհագատան քարոզում էր «նրանց հարմոնիկ կերպարի մասին, միասնության» մեջ, դա «միասնության մեջ նրանց հարմոնիկ կերպարը» չէր։ Դա էլ հենց անվանում են, «նրանց հարմոնիկ կերպարը, միասնության մեջ։»
֊«Սուբհուտի, «նրանց հարմոնիկ կերպարւ, միասնության մեջ» այն բանն է, որը չի կարելի քարոզել, սակայն սովորական մարդիկ ագահ են։

Սուբհուտի, եթե մարդիկ ասեն, որ Տատհագատան տեսանելիության առկայություն է քարոզել «ես», «մարդ», «արարած» և «էգո» կերպարների մասին, ապա ինչե՞ս կարծում Սուբհուտի, հասկացել են արդյո՞ք այդ մարդիկ իմ քարոզի իմաստը։»
֊«Օ՜ հոյակապն աշխարհում, այդ մարդիկ չեն հասկացել իմաստը այն բանի թե ինչ է քարոզում Տատհագատան։ Եվ ի՞նչ պատճառով։ Երբ հոյակապն աշխարհում քարոզում էր «Ես», «մարդ», «արարած», «էգո», «երկարակեցություն» կերպարների աառկայության տեսանելիության մասին, այդ ժամ դա «Ես», «մարդ», «արարած», «էգո», կերպարների առկայության տեսանելիությունը չեր։

«Սուբհուտի, լուսավորման մասին մտքեր ունեցողներն, այսպես պետք է ճանաչեն բոլոր «օրենքները», այսպես պետք է նայեն, ընկալեն, հավատան և հասկանան այն․ «օրենքի» կերպար չի ծնվում։ Սուբհուտի, այն ինչի մասին խոսում են, որպես «օրենքի կերպարի» մասին, «օրենքի» կերպար չէ, դա էլ հենց անվանում են «օրենքի» կերպար։

Սուբհուտի, եթե մի մարդ անթիվ կալպաների ընթացքում յոթ գանձերով կլցնի միլիարդավոր աշխարհները և այն կընծայի, ու եթե մի բարի տղամարդ, կամ մի բարի կին, ովքեր լցված կլինեն Բոդհիսատտվայի մտքերով, կքաղեն այս սուտրայից թեկուզ մեկ գատհա չորս քառյակից, կուսումնասիրեն այն, կսովորեն և մանրամասնորեն կքարոզեն այն մյուս մարդկանց, ապա նրանց երջանկությունը կգերազանցի նախորդ ընծա մատուցածին։ Ասա, ինչպե՞ս նրանք պետք է այն մանրամասնորեն քարոզեն մյուսներին։ Երբ չի ըմբռնվում «կերպարը, ապա նման անսասանությունը չի շարժվում։» Եվ ի՞նչ պատճառով։ Ինչպես երազներին, ստվերներին ու կայծակին է անհրաժեշտ նայել, նույն կերպ էլ անհրաժեշտ է նայել բոլոր գործնական «օրենքներին»։

Երբ Բուդդան ավարտեց այս սուտրայի քարոզումը, ծերունի Սուբհուտին, բոլոր բհիկշուներ և բհիկշուհիները, բոլոր ճգնավորները, դեվաները և ասուրաները ընկալեցին այն, ուրախությամբ ու մեծ հավատքով սկսեցին հետևել նրան։

«Ադամանդե պրաջնյապարամիտա սուտրան» ավարտված է։

d0b1d183d0b4d0b4d0b0-2

նյութի աղբյուրը՝ http://klein.zen.ru/old/Almaz.htm

Եվգենի Տորչինովի ռուսերեն թարգմանությունից․

«101 ԶԵՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԶԵՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Posted on Updated on

Զեն ուսուցիչներն իրենց աշակերտներին սովորեցնում էին ինքնարտահայտվել։ Երկու զեն դպրոցներում կաին՝ երկու երեխա ֊աշակերտներ։ Նրանցից մեկն, ամեն առավոտ բանջարեղենի հետևվից ՝ շուկա գնալուց, հանդիպում էր մյուսին։
«ՈՒ՞ր ես գնում»,֊հարցրեց նրանցից մեկը։
«Գնում եմ, ուր ոտքերս կտանեն»,֊պատասխանեց մյուսը։
Այս պատասխանը նրան ապշեցրեց, և նա դիմեց օգնության, իր ուսուցչին։
«Վաղը,֊ասաց ուսուցիչը,֊ երբ նրան կրկին հանդիպես, նույն հարցը տուր, նա կպատասխանի նույն կերպ։ Եվ այդ ժամանակ, դու նրան հարցրու․ «եթե ոտքեր չունենաիր, ու՞ր կգնաիր։» Սա նրան կգցի դժվարին իրավիճակի մեջ։
Հաջորդ առավոտյան երեխաները կրկին հանդիպում են։
«Ու՞ր ես գնում»,֊հարցրեց առաջինը։
«Ուր քամին է փչում»,֊պատասխանեց երկրորդը։
Այս պատասխանը կրկին նրան գցեց շփոթմունքի մեջ, և նա կրկին դիմեց իր ուսուցչին։
«Հարցրու նրան, ուր կգնար, եթե քամի չլիներ»,֊առաջարկեց ուսուցիչը։
Հաջորդ առավոտյան, երեխաները հանդիպեցին երրորդ անգամ։
«Ու՞ր ես գնում»,֊հարցրեց առաջինը։
«Շուկա, բանջարեղենի հետևից»,֊պատասխանեց երկրորդը։

monk

նյութի աղբյուրը՝ https://101-dzen-stories.blogspot.am/

ՊԻԿԱՍՈ, ԿԱՆԴԻՆՍԿԻ, ԿԼԵԵ

Posted on Updated on

drgttrgy

Այս երեք նկարիչները, որ ավելի շատ նպաստեցին արդի արվեստի զարգացմանը, քան մյուսները, չեն կարող սահմանափակվել դրա որև է առանձին փուլով։ Շարժումները հիմնվում էին նրանց հայտնագործությունների և գյուտերի վրա, բայց իրենք մնացին ինդիվիդուալիստներ, ստեղծարար էներգիայի կենտրոններ՝ ազդելով շարժումների վրա և նույնիսկ ծնունդ տալով նրանց, սակայն կապված չմնալով որև է դպրոցի հետ։ Մենք արդեն տեսանք, թե ինչպես Պիկասսոն Բրաքի հետ սերտ համագործակցությամբ սկիզբ դրեց կուբիստական շարժմանը։ Չի կարելի պնդել, թե նա նախաձեռնեց սյուրռեալիստական շարժումը, բայց ինչպես նշել եմ և ինչպես մենք կտեսնենք ավելի մանրամասն, նրա հետ հետկուբիստական զարգացումը չի կարող անջատվել սյուրռեալիզմի տիպական դրսևորումներից․ Պիկասսոն միշտ էլ աղուն էր մատակարարում նրանց տեսական ջրաղացի համար։ Ինչ վերաբերվում է Կանդիսկուն, չի կարելի պնդել, թե նա նախաձեռնեց ոչ֊ֆիգուրատիվ արվեստը սրա թե՛ էքսպրեսիոնիստական և թե՛  երկրաչափական ասպեկտներով, սակայն նա ուներ նոր դարաշրջանին սպասվող հնարավորությունների ամենաինտելեկտուալ կանխատեսությունը և ավելի հստակ, քան որևէ այլ անհատ նկարիչ, մատնանշեց ապագա զարգացման հավանական ուղղությունները։ Ինչ վերաբերում է Կլեեին, թերևս կարելի է պնդել, որ նա արդի դարաշրջանի բոլոր արվեստագետների մեջ օժտված էր ամենաբարձր մտավոր կարողություններով և թե՛ տեսության մեջ, թե՛ պրակտիկայում սահմանեց դրա էսթետիկական հիմքերը։
« Երբ դուք ուղղակի հանգում եք դրան, այն ամենը, ինչ դուք ունեք, ձեր ես֊ն է։ Ձեր ես֊ը հազարավոր ճառագայթներով արև է ձեր մարմնում։ Մնացածը ոչինչ է։» Պիկասսոն սա ասել է 1932 թ․ Է․ Տերիադի հետ ունեցած մի զրույցի ժամանակ, երբ վերահսկում էր իր կտավների տեղադրումը այդ տարի Փարիզում կայացած մի ռետրոսպեկտիվ ցուցահանդեսում։ Պիկասսոն օրինակ բերեց Մատիսին, որպես մի նկարչի, որին կվերաբերեր իր աֆորիզմը, բայց ցուցահանդեսն աչքի անցկացնելուց հետո պիտի որ որ նկատի ունենար իրեն, և դա մնաց որպես իր տաղանդի ամենալավ բնութագրումը։ Կա էներգիայի մի առանձին շիկացած կենտրոն, և նրանից տարածվող ճառագայթներից յուրաքանչյուրը ներկայացնում է նրա ոճի տարբեր ասպեկտները։ Չնայած այն  խոսքին, թե ոճը միշտ հենց ինքը մարդն է, անհնար է հաջող կերպով տարբերել այս հազարավոր ճառագայթները մեկը մյուսից։ Մոտենալով շիկացած կենտրոնին՝ նրանք միախառնվում են, և միայն այնտեղ, ուր ամենահեռուն են այս կենտրոնից, կարող են զատվել միմյանցից և առանձին֊առանձին անվանվել։ Մենք կարող ենք տարբերակել այս մակերեսային առանձնահատկությունները որպես կուբիստական կամ դասական, ռեալիստական կամ սյուրռեալիստական, բայց այնուհետև հանդիպում ենք դասական գծանկարների, որոնք իրենց միտումով սյուրռեալիստական են, կամ դասական պարզությամբ սյուրռեալիստական հորինվածքների։ Ոճը և բովանդակությունը շարունակաբար համընկնում և հակասում են մեկը մյուսին։
Նմանապես ժամանակագրական դասակարգման ամեն մի փորձ շուտով ձախողվում է, քանի որ ոչ մի շրջան ավարտուն շրջան չէ՝ գամված մեկ ոճի։ Ճիշտ է, արվեստագետի գործունեության սկզբում կան կարճ ժամանակահատվածներ, երբ թվում է, նա ինչ֊որ ժամանակ հասնում է տրամադրության որոշ կայունության՝ 1901-1904 թթ․ Կապույտ շրջանը և 1904-1906 թթ․ Վարդագույն շրջանը, որոնք այդպես են կոչվում յուրաքանչյուր շրջանի նկարներում գերակշռող գույնի համար։ Սակայն նույնիսկ այս շրջանների ներսում առկա են ոճի զգալի զանազանություններ․ օրինակ՝ 1905 թ․ «La belle Hollandaise»֊ն ունի մռայլ ամրություն, որը խիստ հակադրվում է նույն տարվա «Մայրը և երեխան» նկարի նվաղուն նրբությանը։ Կուբիզմը Պիկասսոյի համար հաստատուն կիրք է եղել մոտ հինգ տարի, սակայն հետազոտական կիրք և յուրաքանչյուր կտավ բացահայտել է նոր հնարավորություններ, գերակշռող արտահայտչալեզվի նոր փոփոխակումներ։

Պաուլ Կլեե  «Senecio2» 1922 թ․1340186362_klee-004

Վասիլի Կանդինսկի «Կոմպոզիցիյա VIII, 1923 թ․50

Պաբլո Պիկասսո «երկնագույն սենյակ»  1901 թ․425351

 

Հատվածը ներկայացված էր Հերբերտ Ռիդի « Արդի նկարչության համառոտ պատմությունը» գրքից։

ireadsi001p1

ՆԱՏՅՈՒՐՄՈՐՏ․

Posted on Updated on

Այսօր Հիմնական դպրոցի տեխնոլոգիայի արվեստանոցում, սովորում էինք նատյուրմորտ նկարել։ Սովորողները հրաշալի կերպով թղթի վրա վերարտադրեցին առարկաները, հմտություններ ձեռք բերեցին լույսի և ստվերի հետ ճիշտ աշխատելու վերաբերյալ։

ՕՐԻԳԱՄԻ, ԶԱՐԴԱՐԱՆՔՆԵՐ, ԾՐԱՐՆԵՐԻ ՁևԱՎՈՐՈՒՄՆԵՐ

Posted on Updated on

Ինչեր ասես որ չես պատրաստի թղթերից, մինչև անգամ նուրբ և գեղեցիկ կապիչներ֊զարդարանքներ գլխին կապելու համար։ Նամակների ծրարներ պատրաստելը ավելի յուրահատուկ դարձավ, երբ շեշտը դրվեց թեմատիկ ձևավորմանը։

ԵՐԿՐՈՐԴ ԿՅԱՆՔ ՀԻՆ ԻՐԵՐԻՆ․ ԾԱՂԿԱՄԱՆԸ ԱՐԴԵՆ ՊԱՏՐԱՍՏ Է

Posted on Updated on

Հին դեկորատիվ ներկապնակը, որը այլևս չէր օգտագործվում, նորոգվեց, կարգի բերվեց։ Այժմ այն Հիմնական դպրոցի միջանցքում ծառայում է որպես ծաղկաման։

ՍԵՊՏԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՎԱՔԻ ԱՄՓՈՓՈՒՄ

Posted on Updated on

Սեպտեմբերյան հավաքի ամփոփում․ հաշվետվություն
Ներկայացրել եմ «հին իրերին երկրորդ կյանք տալու» նախագիծը, ինչպես նաև «դպրոցի միջանցքները որպես ուսումնական տարածք օգտագործելու», «ջրային ներկայացումների համար նյութեր պատրաստելու», «Կոմիտասյան օրերին ընդհառաջ» նախագծերը։ Մեկնարկել են՝ «հին իրերին երկրորդ կյանք տալու», «ջրային ներկայացումների համար նյութեր պատրաստելու», «դպրոցի միջանցքները որպես ուսումնական տարածք օգտագործելու» նախագծերը, համագործակցական նախագծեր եղան, նախակրթարանների հետ արտ֊միջավայր պրոեկտով և խճանկարային խաղերի տեսքով։ Դպրոցի տարածքում կատարվել են շրջակա միջավայրի խնամքի և բարելավման, ծաղիկների խնամքի աշխատանքներ։ Այս ամենի պրոցեսսին ներգրավվել են, 1-5 դասարանի աշակերտները։ նախակրթարանների աշխատանքներին մասնակցել են նաև երեխանները։

https://wordpress.com/post/annasmbatyanblog.wordpress.com/115
https://wordpress.com/post/annasmbatyanblog.wordpress.com/92
https://wordpress.com/post/annasmbatyanblog.wordpress.com/18
https://wordpress.com/post/annasmbatyanblog.wordpress.com/74
%d1%84%d0%be%d1%82%d0%be-0060

ԽՃԱՆԿԱՐԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆՆԵՐՈՒՄ

Posted on Updated on

Հիմնական դպրոցի նախակրթարաններում տիրում էր խճանկարային տրամադրություն։
Այլընտրանքային խճանկարներ, աբստրակտ ու գունեղ, նաև խճանկար որը գույներով և պատկերներով կլցնի հենց ինքը՝ երեխան։

ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

Posted on Updated on

Այսօր հիմնական դպրոցի մի խումբ սովորողների հետ եղանք Գեղարվեստի դպրոցի ցուցահանդեսին, դիտեցինք ուսումնասիրեցինք աշխատանքները, ոգևորվեցինք․․․

ԵՐԿՐՈՐԴ ԿՅԱՆՔ ՀԻՆ ԻՐԵՐԻՆ

Posted on Updated on

Ընթացքի մեջ է երկրորդ կյանք հին իրերին նախագծի առաջին աշխատանքը։ Հին ու մաշված դեկաորատիվ գունապնակը, կթարմացվի, կվերանորոգվի, և կրկին կծառայի որպես ծաղկաման, կամ ծաղկապնակ։