Month: Ноябрь 2016

Առցանց ուսուցում. Դեկտեմբերի 1,2

Posted on

500_%d0%be%d1%82%d1%80%d0%b5%d0%b4%d0%b0%d0%ba%d1%82%d0%b8%d1%80%d0%be%d0%b2%d0%b0%d0%bd%d0%be-4
Դեկտեմբերի 1-ի առցանց ուսուցում՝
4-րդ ժամ, դիզայնի ընտրությամբ սովորողներ,
նյութը՝ ձեռքի աշխատանք, տրաֆարետ:

Դեկտեմբերի 2-ի առցանց ուսուցում՝
4-րդ ժամ, տեխնոլոգիա 5-րդ դասարան,
նյութը՝ անիմացիա, անիմացիոն կերպարների ստեղծում:
6-րդ ժամ, տեխնոլոգիա 4-րդ դասարան,
նյութը՝ google sketchup

Հունվարի 9-20-ի հանրակրթական ձմեռային ճամբարներ

Posted on

tumblr_mctttpknjx1rgdwsao1_500

Տեխնոլոգների ջոկատ՝ Աննա Սմբատյան

Առավոտյան ընդհանուր պարապմունք
երգ,պար
ֆիզկուլտուրա, ֆիզիկական վարժություններ և ֆիթնես կոմպլեքս ծրագրեր
պլեներներ, ճամփորդություններ
ֆիլմերի դիտում, քննարկումներ
տեխնոլոգիական աշխատանքներ
միջավայրի ձևավորում
բակային աշխատանքներ, ուսումնական գույքի բարեկարգում
բույսերի խնամք
տեխնոլոգիական աշխատանքներ և ձևավորումներ կապված միջավայրի հետ
տիկնիկաշինություն
ձմեռային թափառումներ, բնապատկերների «որս»

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Posted on

Այս երկու ամիսների ընթացքում, Հիմնական դպրոցում կատարած աշխատանքներս ներկայացնում եմ որպես հաշվետվություն։
Հոկտեմբեր֊Նոյեմբեր15
․ միասնական աշխատանք 5-տարեկանների հետ Հոկտեմբերիկի շրջանակներում
․ Մեղու․ հայերեն բոլորի համար
․ Ուսումնական աշուն․ նախագիծ, բնապահպանական աշխ․, տեխնոլոգիական աշխ․
․ Հին իրերի մշակում վերանորոգում, և շահագործում
․ Միջավայրի բարեկարգման աշխատանքներ, լանջերի խնամք, աղբահավաքություն
․ Մասնագիտական կաբինետի մաքրում, գույքի բարեկարգում
․ Կոմիտասյան օրերի նախագիծ 5-տարեկանների հետ, տեխնո․ աշխատանք
․ Մասնակցություն Արևորդի բնապահպանական խառատոնին
․ տեխնոլոգիայի և որպես ընտրովի առարկայի ժամերին սովորողները կատարել են տարբեր աշխատանքներ, զբաղվել կավագործությամբ, նկարել տարբեր նյությերով
․ Սեբաստացու օրերին նախատեսված ցուցահանդեսի էքսպոզիցիյա
․համագործակություն դասվարների հետ, կապված իրենց ուս նախագծերին։

տվյալ կետերի վերաբերյալ նյութերի մի մասը բլոգումս տեղադրված է, մյուս դասավանդողների բլոգներում նույնպես կան լուսանկարներ։
Սեբաստացու օրերի հետ կապված նախագծերս դեռ նոր են մեկնարկում։ Ցուցահանդեսի Էքսպոզիցիան պատրաստ է։ Իսկ հենց ցուցահանդեսի օրը կներկայացվեն նաև այլ աշխատանքներ։

ԱՐևՈՐԴԻ բնապահպանական փառատոնին․

Posted on

Նոյեմբերի 12֊ին Հիմնական դպրոցի սովորողների հետ Հայաստանի բարեգործական ընդհանուր միությունում մասնակցեցինք Արևորդի բնապահպանական փառատոնին։ Մեզ համար ընտրեցինք #Toprakpetqchi հեշթեգը կրող Workshop֊ը։ Կազմակերպիչները անդրադարձել էին մի կարևոր հիմնախնդրի, պոլիէթիլենային տոպրակների կողմից հետագա պատճառվող վնասներին։ Որպես լուծում, կամ գոնե վնասի մեղմացում, նրանք ստեղծել էին այս նախագիծը։ Տոպրակ պետք չի պրոեկտը իրենից ներկայացնում էր բավականին ստեղծագործական մի վիճակ, ցանկացած անհատ իր ճաշակաով իր դիզայնով կարող էր պատրաստել իր տոպրակ֊պայուսակը, որը կտորից էր, ինչը նշանակում է, որ միջավայրի ախտոտվածության մակարդակը իջեցվում է նվազագույնի։ Այդ տոպրակները պատրաստելու համար անհրաժեշտ էր ընդհամնեը  կտոր՝ գույը ըստ ճաշակի, տրաֆարետներ, որոնք դնելով տոպրակի վրա և ներկը փչելով ստանում էիր քո ուզած պատկերը, և ներկեր։ Այն բավականին քիչ ժամանակ է պահանջում, փոխարենը պայուսակները ծառայում են շա՜տ երկար և ինչ ամենակարևորն է չեն ախտոտում մեր միջավայրը։

Սեբաստացու օրեր․ նախագիծ

Posted on

Սեբաստացու օրերը մոտենում են, մոտենում է նաև յուրաքանչյուր սեբաստացու տոնը։ Հիմնական դպրոցի տեխնոլոգիական հատվածի սկզբնական նախագիծը կապված Սեբաստացու օրերի հետ․
. Սովորողների նկարների և կատարած տեխնոլոգիական աշխատանքների ցուցահանդես
․ համատեղ աշխատանք, նախագծում 5 տարեկանների հետ
. խմբակային բակային աշխատանքներ, «մեր դպրոցի խնամքը»

%d1%84%d0%be%d1%82%d0%be-0091