Month: Январь 2017

«Ներդաշնակություն» Harmony

Posted on

Այսօր՝ հունվարի 31-ին, Հարավը գտնվում էր Հյուսիսային դպրոցում, որտեղ տեղի ունեցավ հարթակի և «ներդաշնակություն» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը։
Նախագիծը միտված էր, տարիքային խառը խմբերում, իրականացնել ազատ գործողություններ մակերեսի վրա, կիրառելով գեղանկարչական ու գրաֆիկական միջոցներ։ Խնդիր է դրվում՝ կազմակերպել նկարչական մակերեսը, օգտագործելով անալիտիկ գունամտածողության կանոնավոր ու ազատ ձևերի համադրությունները և ստանալ ներդաշնակ, գեղանկարչական մակերեսներ։ Ստեղծել գունապլաստիկական օբյեկտներ կիրառելով զանազան նյութեր ծավալատարածական հորինվածքներում, ներառելով գունապլաստիկական արտահայտչամիջոցներ։ Զերծ մնալով պատմողական նկարչական ձևերից, սովորողները կհետևեն իրենց բնազդային ենթագիտակցական ազդակներին, ձերբազատվելով բոլոր տեսակ կաշկանդված գործողություններից։

Հունվարյան գործունեության հաշվետվություն

Posted on Updated on

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հարավային դպրոց֊պարտեզ 2017թ.

․Ճամբարի ընթացքում սովորողների հետ (պարտեզից մինչև 5֊րդ դասարան) աշխատել ենք կավով, որի նպատակը այլընտրանքային ձևով նյութ պատրաստելն էր, օրինակ՝ անունը, կամ թվերը թրծելով գրելը։ Ինչպես նաև աշխատել ենք, պլաստիլինով, թղթերով։ 1֊դասարանցիների հետ աշխատել ենք նաև paint ծրագրով:

․Հանրակրթական դիջիթեք մրցույթին, նաև մարզական ստուգատեսին, օգնությունս եմ առաջարկել մարզական հոլովակներ և նյութեր պատրաստել ցանկացող սովորողներին։ 1 և 2-րդ դասարանների սովորողների հետ մարզական պարապմունքներ եմ անցկացրել դպրոցի մարզադահլիճում, որի ընթացքում, հասցրել են յուրացնել, մարզական տեսանկյունից մասնագիտական վարժանքներ, ինչպիսիք են՝ ֆերմերի զբոսանք,  սագաքայլք վարժությունները, խորը կքանստումներ, դրանց ճիշտ տեխնիկան, որովայնի մկանախմբի հետ գրագետ աշխատանքներ, կքանստած դիրքով քայլք, ազդրի երկգլուխ մկանախմբի մեկ վարժություն և այլն։

․Որպես խորհրդատվական աշխատանք, բացի մարզական պատրաստությունից (մարզական ստուգատեսի, դիջիթեքի ապտրաստություն, հեծանվասպորտի ձևավորման առաջարկ֊խորհրդատվություն), ներկա եմ եղել 5 տարեկաների խմբում, որտեղ որոշակի նյութերից պատրաստել ենք ներկայացման համար պահանջվող ռեկվիզիտներ։

․Գիտագործնական հավաքին մասնակցել եմ, հենց մեկնարկի օրը։ Անդրադառնալով Սովորողի ինքնարտահայտման հնարավորությունները կրթահամալիրում թեմային, հանդես եմ եկել ՏԵԽՆՈ ուսուցում  անունը կրող հոդվածով և պրեզենտացիայով։

․Մասնակցել եմ հունվարյան հաշվետու համերգ-ցուցադրությանը, մեդիաուրբաթներին, սեմինարներին։ Շրջել ենք դպրոցներով, ներկա ենք գտնվել հյուսիսային դպրոցում կազմակերպված Նոր Գեղարվեստ պրեզենտացիաին, ինչպես նաև ձմեռային նկարչություն միջոցառմանը։

․Որպես ուսումնասիրություն և այլ աշխատանք, սովորողների հետ աշխատել ենք google sketchup, crazy talk animator ծրագրերով։
կատարել ենք միջավայրի, գույքի բարեկարգման աշխատանքներ, բույսերի խնամք։ Ինքս այժմ գործածում եմ «ուսուցչի օրագիր» բաժինը։ կատարել եմ երկարացված օրվա ուսուցչի պարտականությունը։ Կարինե Մացակյանի հետ կազմել ենք ջերմոց֊լաբորատորիայի կոնցեպտը։
jbhjbhu

Ձմեռային ուսումնական ճամբարի հաշվետվություն

Posted on

Ձմեռային ուսումնական ճամբարի մեկնարկ նախագծեր, հունվար ամսվա անհատական աշխատաժամանակ։
Ճամբարի մեկնարկին զբաղվել ենք բույսերի խնամքով և տեղափոխմամբ։
Կարինե Մացակյանի հետ համագործակցելով կազմել ենք Հարավային դպրոց֊պարտեզի ջերմոց֊լաբորատորիայի կոնցեպտը։
Սովորողները կատարել են կավով և պլաստիլինով աշխատանքներ, ինչպես նաև նակրել են ձմեռային֊հեքիաթային տրամադրությամբ նկարներ։
Սովորողի ինքնարտահայտման հնարավորությունները կրթահամալիրում. կրթահամալիրի ուսումնական կենտրոններ, լրացուցիչ կրթության ծրագրեր, անհատական ուսումնական պլաններ թեմայով ներկայացել եմ գիտագործնական հավաքին, որտեղ հանդես եմ եկել ՏԵԽՆՈ ուսուցում  անունը կրող հոդվածով և պրեզենտացիայով։ Նաև սովորողների հետ միասին ներկա ենք գտնվել Հյուսիսային դպրոց֊պարտեզի ցուցասրահում ընթացող՝ Արեն Շահնազարյանի Նոր Գեղարվեստ շնորհանդեսին։
Հյուսիսային դպրոցում, մասնակցել ենք նաև սառցե նկարչությանը։
Ձմեռային ուսումնական ճամբարի ընթացքում, գործի դրեցի բլոգումս բացված «ուսուցչի օրագիր» բաժինը, որտեղ էլ հրապարակեցի առաջին գիրս։
Երգչախմբի պարապմունքների օրը աշխատել եմ երկարացված օրվա գրաֆիկով։
5 տարեկանների խմբի հետ համագործակցելով, պատրաստել ենք պահանջվող նյութերը։ thumbnail_bild3767

Ուսումնական երրորդ շրջանի առարկայական նախագիծ

Posted on

․ Տեխնոլոգիա առարկայի ուսումնական նախագծեր՝
ԷԿՈ պայուսակներ֊տոպրակներ։
․ «Քաղաքիս դեմքը՝տանիքներ» ֆոտո֊տեխնո աշխատանքներ։
․ Համագործակցությունը մյուս դասարանների սովորողների, դասվարների և առարկաների հետ ըստ նրանց ուսումնական նախագծի պահանջի։
․ Պարտեզ՝ խեցեգործությամբ տառերի և թվերի պատկերում֊ճանաչում։ Ըստ նրանց նախագծերի տեխնոլոգիական աշխատանքների պահանջի, իրերի, ռեկվիզիտների պատրաստում֊համագործակցություն։
․ 2 և 3֊րդ դասարաններ՝ ընտրովի դասաժամ, նախագծային իրականացում սովորողի և դասավանդողի հետ։
․ 4 և-5 դասարաններ՝ տեխնոլոգիական նախագծերի մշակում, քննարկում, իրականացում՝ ըստ նյութի առկայության։
․ Մայրենի, մաթեմատիկա, ռուսերեն և մյուս առարկաների դասավանդման ուսումնական նյութի մատուցման ժամանակ, առարկան սովորողին հասցնել տեխնոլոգիական տեսանկյունից, որը ավելի մատչելի է յուրացվում և արդյունավետ է դառնում։ Ըստ համապատասխան նյութի յուրացնելու ժամանակ, ստեղծել համագործակցային միջավայր և աշխատել դասավանդողի, սովորողի հետ։ Օրինակ՝ Թումանյանական օրերին մայրենի լեզվի դասաժամի ընթացքում, դասապրոցեսը ավելի ստեղծագործական դարձնել և այլընտրանքային միջոցներով ներկայացնել ուսումնական նյութը։
mbnbnn-b

Անհատական աշխատաժամանակ․ Փետրվար-Մայիս

Posted on

Տեխնոլոգիական գործունեության փետրվար֊մայիս ամիսների անհատական աշխատաժամանակ․
Հանրակրթություն- շաբաթական 33 ժամ

Առավոտյան ընդհանուր պարապմունք կես ժամ
Մանկավարժական աշխատողների սեմինար- շաբաթական 1 ժամ
Մեդիաուրբաթ-շաբաթական 1 ժամ,
առարկայական դասաժամեր֊շաբաթական 11 ժամ
․կավագործություն
․պլաստիլինային աշխատանքներ
․գունատեսություն
.գունանկար
․միջավայրի բարեկարգում, բույսերի խնամք
Երկարօրյա ուսուցում,
այլ նախագծեր և գործունեություններ։

․Ստուգատեսների պատրաստություն, տեխնո աշխատանքներ
․հեղինակային նախագծերի իրականացում
․ԷԿՈ պայուսակներ֊տոպրակներ, տեխնոլոգիական հմտություններ
․«Քաղաքիս դեմքը՝տանիքներ» ֆոտո֊տեխնո աշխատանքներ։fgvhnfghn

Հյուսիսային դպրոցի սառցե հեքիաթում

Posted on

Այսօր Հյուսիսային դպրոցը իր անվանը համապատասխան հեքիաթային աշխատանքների մեջ էր, որին միացանք նաև մենք՝ մեր փոքրիկ, բայց աշխատասեր խմբով։ Կոնֆետներ ու լույսեր հիշեցնող սառցե գնդեր պատրաստեցինք, անցանք ծառերին խորհրդավոր ու հեքիաթային տեսք հաղորդելուն։ Տոպրակներից խողովակներ պատրաստելով և նրանց մեջ ձյուն լցնելով կախեցինք ծառերից, սառցե դեկորացիաներով հեքիաթային տպավորություն թողնելու հնարքն իրոք աշխատեց․․․
Իսկ տրաֆարետային աշխատանքը ավելի ամբողջական դարձրեց այդ սառցե և զարմանահրաշ հեքիաթը, որի կարիքը բոլորս ունենք․․․
Փաթիլներ կտրատելով և աէրոզոլային ներկերով ի կատար ածվեց նաև այդ մտահաղացումը։

Ուսուցչի օրագիր #1 զրույց ու գործ

Posted on Updated on

Դեռ վաղուց էի բացել այս՝ ուսուցչի օրագիր բաժինը, մտածում էի, կրթահամալիրում
անց ու դարձիս մասին, կատարածս աշխատանքի, ձեռքբերումների, վրիպումների, սովորողների և դասավանդողների հետ, անգամ ամենափոքրիկ բայց հիշվող և արդյունավետ համեղ պատառիկները այստեղ գրի կառնեմ․․․ գրի կառնեմ, ու օրերը անցնելով կվերհիշեմ այդ օրվա գիրս, և գուցե դաս քաղեմ դրանից, ինքս իմ գործից։ իրականում օրագիր ասվածը մոտիվացնում է ցանկացածին, ավելի պարտավորեցնող է դարձնում։ Երբ գրում ես անելիքներիդ, կամ ինչ որ մի պատահարի մասին, մի տեսակ ավելի հետևողական և հաշվետու ես դառնում, առաջին հերթին ինքդ քո առջև, և դա շատ դրական է անդրադառնում․․․
Քորողլյան Մարիամը, Նանեն Ժամհարյան, Ջուլիետը ու Սերենան սկիզբը տվեցին այսօրվա գրիս։ Եվ կարգի էինք բերում մեր ստեղծագործելու վայրը, զբաղվում գույքի բարեկարգմամբ ,և քննարկում ամենատարբեր հարցեր։
Դույլի մեջ լցնելով և թրջելով կավը, ականջի ծայրով լսում էի Նանեի կողմից պատմվող փաստերի մասին․․․ հատուկ մի քանիսն էլ ինձ համար նշեց․․․ դե օրինակ, որ կոկորդիլոսի արագությունը կազմում է ժամում 32կմ, իսկ առյուծինը 80կմ ժ․ արագություն։ Նանեն մեծ հաճույքով պատռեց նաև գովազդային հոլովակների կեղծ դիմակները․․․ օճառի փրփուր գարեջրի փոխարեն, տրորած կարտոֆիլ պաղպաղակի փոխարեն․․ և շատ ու շատ խաբկանքներ։
Դե էլ չեմ ասում մեր սիրելի ֆանտաստիկ ժանրի գրքերի մասին քննարկումները։
Անմիջական և օգտակար զրույցները այնքան գեղեցիկ և բարի են դարձնում մարդուն, ցույց տալով նրա հոգու խորքը, նրանում գտնվող ամենանուրբ ու հուզական անկյունները։
Երևում էր նանեն իրոք կոկորդիլոսներին շատ էր սիրում․․․
֊Պատկերացրեք, որ կոկորդիլոսը հարձակվում է ձեզ վրա, ի՞նչ կանեիք։
Աստված իմ, մտածում եմ դե երեվի խուճապահար կփախչեի․․․
֊արագ կփախչեի․․․
֊Ոչ, սխալ է, պարզապես դադարեք պատկերացնել։
Իրոք սրամիտ էր։
Մտածում եմ, իսկ եթե  մեզ շրջապատող խնդիրներից ոչ թե փախչենք, կամ վախենանք, այլ պարզապես դադարենք դրանք հորինել և պատկերացնել դրանց մասին․․․
fdszcf

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁՄԵՌ․ ֆոտոպատում

Posted on

Ճամբարային այս օրերի, սովորողների աշխատանքների ընթացքը մի քանի լուսանկարներում։
Պլաստիլիանյին աշխատանքներ,
ձմեռային հեքիաթների հերոսների ստեղծում, կերպարանափոխում երևակայության միջոցով։
Նաև կավագործություն։
(Կավագործության լուսանկարները դասվարների բլոգներում)

Գարդենիա ակումբ, ջերմոց֊լաբորատորիա

Posted on

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, Հիմնական դպրոցի ջերմոց֊լաբորատորիայի կոնցեպտը։

Կարինե Մացակյան, Աննա Սմբատյան