Ճամփորդություններ

Ամանորյա հեքիաթ Ծաղկունքում

Posted on Updated on

Դեկտեմբերի 25-ին, մեր փոքրիկ խմբով շարժվեցինք դեպի Ծաղկունք գյուղ։
Ծաղկունքի բաց դպրոցը հրավեր էր ուղարկել, գտնվելու նրանց սաների կողմից պատրաստված և հայտի դերասան Արմեն Քուշկյանի կողմից բեմադրված ամանորյա տոնական հանդեսին։ Դպրոց մուտք գործելուց արդեն իսկ շատ տպավորվեցինք, երեխաների բազմազան և այլընտրանքային լուծումներով աշխատանքներից։ Թատերական խմբի հանդերձարանի մոտ մեզ դիմավորեց, դպրոցի ծրագրի ղեկավար Նորայր Այվազյանը, ով մեզ ուղեկցում էր և ներկայացնում դպրոցը, նրանում ցուցադրված աշխատանքները․․․
Հասցրեցինք կուլիսներում հետևել նախապատրաստական աշխատանքներին, դիմահարդարում, արտաքին տեսքի ձևավորում և այլն։
Դպրոցը իրոք աչք էր շոյում իր սաների աշխատանքներով և մտահաղացումներով։
Ինչպես նշեց Նորայր Այվազյանը․ «Մենք ոչ թե ստեղծում ենք տաղանդավոր երեխաներ, այլ ստեղծում ենք տաղանդավոր միջավայր ուր կաշխատեն երեխաները։ Մեզ համար կարևոր է, որպեսզի երեխան ստեղծագործի և աշխատի։»
Իսկ ահա, տոնական միջոցառման բեմադրող ռեժիսոր Արմեն Քուշկյանի ահռելի աշխատանքը երևաց բեմում, դերասանական գեղեցիկ և բավականին պրոֆեսսիոնալ խաղ, նույնքան արհեստավարժ դիմահարդարում և հագուստի մոդելավորում․․․ ինչպես Նորայր Այվազյանն էր խոստացել, ասելով․֊ դրսում ցուրտ է և մեզ այսօր կջերմացնեն երեխաների ժպիտները, այդպես էլ եղավ։
Սա այն ամանորյա եզակի ներկայացումներից էր, ուր ներկա չէին ոչ ձմեռ պապը, ոչ էլ ձյունանուշը, սակայն ներկայացումը սկզբից մինչև վերջ ուրախ ու տոնական տտրամադրության մեջ պահեց հանդիսատեսին և տվեց ամանորյա հեքիաթային զգացողություններ․․․
Գույները և երանգները հավաքվելով ու որոշելով, թե ինչ գույնով պետք է զարդարեն ամանորը ընկնում են անհամաձայնության և կռվի մեջ, սև գույնը օգտվելով առիթից գողանում է ամանորյա ժամացույցի սլաքները․․․ այստեղից էլ սկսվում է ամենինչ։
Սակայն չեմ կարող չնշել, որ հեքիաթի վերջում ոչ թե բարին հաղթում և կործանում է չարին, այլ չարի հետ գալիս է ընդհանուր համաձայնության և ստեղծում խաղաղություն ու համերաշխություն։
Ծաղկունքը ստեղծել էր իր հեքիաթը․․․

ԽՃԱՆԿԱՐԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆՆԵՐՈՒՄ

Posted on Updated on

Հիմնական դպրոցի նախակրթարաններում տիրում էր խճանկարային տրամադրություն։
Այլընտրանքային խճանկարներ, աբստրակտ ու գունեղ, նաև խճանկար որը գույներով և պատկերներով կլցնի հենց ինքը՝ երեխան։