Արվեստանոց

Խճանկարներ

Posted on

Հարավային դպրոցի, Լիլիթի, Լիաննայի և նրանց սաների խմբի հետ սկսեցինք հետաքրքիր և զարգացնող խճանկարներ պատրաստել։ Գծային տարբերակից հետո, կանցնենք գունավորման, հետո նաև լաքապատման աշխատանքներին։

Բնապատկերներ

Posted on

4֊րդ դասարանի սովորող՝ Կարեն Մարգարյանի բնապատկերների շարքը։

«Ներդաշնակություն» Harmony

Posted on

Այսօր՝ հունվարի 31-ին, Հարավը գտնվում էր Հյուսիսային դպրոցում, որտեղ տեղի ունեցավ հարթակի և «ներդաշնակություն» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը։
Նախագիծը միտված էր, տարիքային խառը խմբերում, իրականացնել ազատ գործողություններ մակերեսի վրա, կիրառելով գեղանկարչական ու գրաֆիկական միջոցներ։ Խնդիր է դրվում՝ կազմակերպել նկարչական մակերեսը, օգտագործելով անալիտիկ գունամտածողության կանոնավոր ու ազատ ձևերի համադրությունները և ստանալ ներդաշնակ, գեղանկարչական մակերեսներ։ Ստեղծել գունապլաստիկական օբյեկտներ կիրառելով զանազան նյութեր ծավալատարածական հորինվածքներում, ներառելով գունապլաստիկական արտահայտչամիջոցներ։ Զերծ մնալով պատմողական նկարչական ձևերից, սովորողները կհետևեն իրենց բնազդային ենթագիտակցական ազդակներին, ձերբազատվելով բոլոր տեսակ կաշկանդված գործողություններից։

Գարդենիա ակումբ, ջերմոց֊լաբորատորիա

Posted on

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, Հիմնական դպրոցի ջերմոց֊լաբորատորիայի կոնցեպտը։

Կարինե Մացակյան, Աննա Սմբատյան

Դիմակահանդես, կամ կատակասերների նավը

Posted on

Կատակասերների նավ, հաջողություն միս, ահա հենց այսպես են այլ կերպ անվանում կարնավալին, կամ  ինչպես մենք ենք ասում դիմակահանդես։ Մեծ ծոմից առաջ, մարդիկ կերպարանափոխվելով փողոցում կազմակերպում են մասայական ժողովրդական զբոսահանդես։ Ակունքներով տոնը հեթանոսական է, իսկ անվանումը ծագել է Իտալիայում XIII դարի վերջին։ Իտալական դիմակների թատրոնը XVI դ. (Կոմեդիա դելլ’արտե), հենց դրա հետ էլ առնչվում է։ Եվրոպայում սուրբ ծննդից առաջ, մեծ շուքով նշվում է դիմակահանդեսը, որի ժամանակ մարդիկ տարբեր դիմակներ կրելով ներկայանում են հետաքրքիր կերպարներով, և այդպիսով ազդարարում մեծ պասի շրջանի սկիզբը։

Հիմնական դպրոցի սովորողների դիմակների պատրաստումը՝

Հիմնական դպրոցի կենտրոնական տոնածառը

Posted on

Հիմնական դպրոցի այս տարվա տոնական ծառը առանձնանում է իր թեթևության գրավչությամբ, որի ընտրված նուրբ գունային գամման ավելի է շեշտում այն։
Տոնածառի գլխավոր կերպարը, որով այն հավաքվել է, թիթեռն է։
Թիթեռը  միշտել հեքիաթային է եղել, իր բազմազանությամբ, ազատությամբ, ճախրանքով և գեղեցկությամբ։ Բացի այդ, Չինաստանում, ամանորյա օրերի կարևոր ատրիբուտներից է հենց թիթեռը, իսկ շատ երկրներում շնորհավորական բացիկները թիթեռնիկի տեսքով են նվիրում։
Տոնածառը լիովին իր դերի մեջ է մտնում, երբ վառվում է ներսում դրված լուսարձակիչը։ Հեքիաթային տեսքի զգացողությունները կրկրնապատկվում են, երբ առաստաղին ընկած է լինում բազմաթիվ թիթեռնիկների ստվերները։ Այսինքն, տոնածառը բացի գեղեցիկ արտաքին տեսքով հանդես գալուց և լուսավորվելուց, առանձնանում է նաև իր խիստ ստվերային տեսակով, որը ի դեպ գիշերվա մեջ կախարդական ու հեքիաթային է դարձնում միջավայրը։

Ոչնչից ամեն ինչ․․․

Posted on Updated on

Ներկի կափարիչներից նոր և օրիգինալ տարաներ ռետինների, սրիչների և նկարչական կոճակների համար։
Օգտագործվեց ամենատարբեր նյութերը։
Միայն Սեբաստացին կարող է իր ձեռքը վերցնել, կափարիչը, ժապավենը, մակարոնը, ներկը և մյուս նյութերը․․․ ու ասել, որ այս ամենից հնարավոր է պատրաստել սա․․․

ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼՈՎ ԾԱՂԻԿ ԵՆՔ ՏՆԿՈՒՄ․․․

Posted on Updated on

Մտածում ենք, փնտրում ենք, առաջարկում ենք, փորձում  և ստեղծում ենք նորովի․․․
Ահա այսպես է գործում մոբիլ կրթություն ստացող սովորողը։ Աշխատանքը պետք է ոչ միայն այդ ժամանակահատվածում իրեն արդարեցնի, այլ նաև հետեգայում ունենա տեսանելի արդյունք։ Չիփսերի տարաներից պատրաստված ծաղկամանը, ուղղակի ժամանակի զբաղմունք չէր, որին գեղեցիկ դիզայն տվեցին սովորողները, նրանց սկսած գործը շարունակական բնույթի մի հրաշալի պրոցես է․․․ Ծաղկի խնամք։ Նրան հետևել, ջրել, խնամել․․․ իրական տեխնոլոգիա։