Ուսուցչի օրագիր #1 զրույց ու գործ

Posted on Updated on

Դեռ վաղուց էի բացել այս՝ ուսուցչի օրագիր բաժինը, մտածում էի, կրթահամալիրում
անց ու դարձիս մասին, կատարածս աշխատանքի, ձեռքբերումների, վրիպումների, սովորողների և դասավանդողների հետ, անգամ ամենափոքրիկ բայց հիշվող և արդյունավետ համեղ պատառիկները այստեղ գրի կառնեմ․․․ գրի կառնեմ, ու օրերը անցնելով կվերհիշեմ այդ օրվա գիրս, և գուցե դաս քաղեմ դրանից, ինքս իմ գործից։ իրականում օրագիր ասվածը մոտիվացնում է ցանկացածին, ավելի պարտավորեցնող է դարձնում։ Երբ գրում ես անելիքներիդ, կամ ինչ որ մի պատահարի մասին, մի տեսակ ավելի հետևողական և հաշվետու ես դառնում, առաջին հերթին ինքդ քո առջև, և դա շատ դրական է անդրադառնում․․․
Քորողլյան Մարիամը, Նանեն Ժամհարյան, Ջուլիետը ու Սերենան սկիզբը տվեցին այսօրվա գրիս։ Եվ կարգի էինք բերում մեր ստեղծագործելու վայրը, զբաղվում գույքի բարեկարգմամբ ,և քննարկում ամենատարբեր հարցեր։
Դույլի մեջ լցնելով և թրջելով կավը, ականջի ծայրով լսում էի Նանեի կողմից պատմվող փաստերի մասին․․․ հատուկ մի քանիսն էլ ինձ համար նշեց․․․ դե օրինակ, որ կոկորդիլոսի արագությունը կազմում է ժամում 32կմ, իսկ առյուծինը 80կմ ժ․ արագություն։ Նանեն մեծ հաճույքով պատռեց նաև գովազդային հոլովակների կեղծ դիմակները․․․ օճառի փրփուր գարեջրի փոխարեն, տրորած կարտոֆիլ պաղպաղակի փոխարեն․․ և շատ ու շատ խաբկանքներ։
Դե էլ չեմ ասում մեր սիրելի ֆանտաստիկ ժանրի գրքերի մասին քննարկումները։
Անմիջական և օգտակար զրույցները այնքան գեղեցիկ և բարի են դարձնում մարդուն, ցույց տալով նրա հոգու խորքը, նրանում գտնվող ամենանուրբ ու հուզական անկյունները։
Երևում էր նանեն իրոք կոկորդիլոսներին շատ էր սիրում․․․
֊Պատկերացրեք, որ կոկորդիլոսը հարձակվում է ձեզ վրա, ի՞նչ կանեիք։
Աստված իմ, մտածում եմ դե երեվի խուճապահար կփախչեի․․․
֊արագ կփախչեի․․․
֊Ոչ, սխալ է, պարզապես դադարեք պատկերացնել։
Իրոք սրամիտ էր։
Մտածում եմ, իսկ եթե  մեզ շրջապատող խնդիրներից ոչ թե փախչենք, կամ վախենանք, այլ պարզապես դադարենք դրանք հորինել և պատկերացնել դրանց մասին․․․
fdszcf

Оставьте комментарий