Հաշվետվություն

Posted on Updated on

Ամառային ուսումնական ճամբարից սկսված, մինչև այսօր «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի» Հարավային (Հիմնական) դպրոց֊պարտեզում կատարել եմ տարբեր աշխատանքներ։ Միջավայրի գեղագիտական միջամտում նախագծի շրջանակներում, դասավանդողների և սովորողների հետ միասին գունավորել ենք միջավայրի որոշակի հատվածներ, ձևավորում տվել մուտքի դիմային մասին։ Ճամբարի ընթացքում գեղագիտական բարելավման ենթարկվեց նաև, դպրոցի միջանցքը, լողավազանը, դասարաններն իրենց գույքերով։
5 տարեկանների խմբի հետ համատեղ աշխատելով, պատշաճ կերպով ներկայացանք Սեպտեմբերյան հավաքին, պատրաստեցինք խորհրդանիշ՝ աքլորի պատկերով փազլ, որը սովորողները հավաքեցին այգում։ 5 տարեկանների հետ համագործակցությունը միանգամից շարունակական եղավ՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻԿՆԵՐ, Կոմիտասյան օրեր, Սեբաստացու օրեր․․․
Նախակրթարաններում նույնպես գնացին համատեղ աշխատանքներ, տոնական օրերի, նրանց կազմած ծրագրին համապատասխան։
Ինքս ստեղծել եմ մի նոր նախագիծ՝ երկրորդ կյանք հին իրերին։ Այդ նախագիծը չունի ժամկետ, ցանկացած հին իր, գույք որը անպիտան է, սովորողների հետ միասին այլընտրանքային լուծում ենք տալիս։
Ուսումնական աշուն նախագծի ընթացքում, մասնակցել եմ տեխնոլոգիական աշխատանքների և սեմինարների, կապված Մայր դպրոցի ակումբի ստեղծման հետ։ Ինչպես նաև մասնակցել եմ գույքի և շրջակա միջավայրի բարելավմանը։ Բնապահպանական, լանջերի, ծաղիկների խնամքի, աղբահավաքի աշխատանքները միանշանակ առաջնային են, այդ իսկ պատճառով չանտեսելով դրանք, աշխատում ենք և աշխատում։
Տեխնոլոգիայի և դիզայնի ընտրությամբ դասաժամերին սովորողները կատարել են բազմաթիվ աշխատանքներ, ծաղիկի տնկումից մինչև օրիգամի, որին միացել են նաև՝ կավագործությունը, կերպարվեստը (նատյուրմորտ)։ Սովորողները նաև աշխատում են Google Sketchup ծրագրով։
Հատուկ կրթություն պահանջող սովորողների հետ աշխատանքի շեշտը դրված է նյութի ճանաչողության, գույնի տարբերման վրա, որը հատուկ մասնագետի մասնակցության շնորհիվ տալիս է լավ արդյունք։
Մեղու․ հայերեն բոլորի համար, մայրենի լեզվի մրցույթին ներկայացել էին նաև Հիմնական դպրոցի սովորողները, որի ընթացքում էլ հսկիչների շարքում էի։
Սովորողների խմբերի հետ այցելել ենք Գեղարվեստի դպրոց֊պարտեզ, որտեղ դիտել ենք երեխաների աշխատանքները, հետևել դպրոցում տեղի ունեցող բարեկարգումներին։ Մասնակցել ենք նաև Արևորդի բնապահպանական փառատոնին։
Խմբակային աշխատանքներով մասնակցեցինք Սեբաստացու օրերին, կատարելով բակային աշխատանքներ։ Սովորող֊դասավանդող համագործակցությամբ հաջող հանդես եկանք Հարիսայի ծեսին։
Տիկնիկատես ուրբաթին ներկայացանք ինքնաշեն և յուրահատուկ տիկնիկներով, որոնք պատրաստված էին ամենատարբեր իրերից, գրդնակից, շերեփից, ֆետրներից, պատառաքաղից։ Տիկնիկները ոչ միայ առարկայական էին այլ նաև անիմացիոն։
Այժմ եռանդուն կերպով ընթանում են ամանորյա ձևավորման աշխատանքները, դպրոցի տարբեր հատվածներում, սովորողների խմբերով ձևավորում ենք տալիս միջավայրին։13438991_935065129949783_818365405452283640_n

Оставьте комментарий