«ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՇՈՒՆ»․ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Posted on

«Ուսումնական Աշուն» նախագիծը մեկ շաբաթվա ընթացքում տվեց, և դեռ էլի կտա իր արդյունքները։
Բակային աշխատանքներ, նոր ծաղիկների տնկում, միջավայրի բարեկարգում։
Դպրոցի մուտքի և ետնամասի հատվածներում տնկվեցին նոր ծաղիկներ՝ պարտեզային երիցուկներ, (լատ․՝ Matricária)։
Շրջակա միջավայրի բարելավում, ուսումնական գույքի բարեկարգում։
Դասարանները կարգի բերվեցին, պատրաստվեցին ետ արձակուրդային վիճակին։
Միջին դպրոցի տեխնոլոգիայի արվեստանոցում պատրաստեցինք ակումբի համար նախատեսվող դեկոռները, կարգի բերեցինք ակումբի գույքը։
Առավոտյան պարապմունքները անցան պարային ծրագրով՝, Հիմնական դպրոցում և Միջին դպրոցում։ Տեխնոլոգիական աշխատանքներից զատ եղան նաև սեմինարներ և մարզական պարապմունքներ։ Կայացավ նաև «Մեղու․հայերեն բոլորի համար» մայրենի լեզվի մրցույթը, որտեղ ներկա էին Հիմնական դպրոցի մի խումբ սովորողներ, ինքս այնտեղ ներկա էի որպես հսկիչ։ «Ուսումնական Աշուն»֊ը կարևոր և ճիշտ նախագիծ է համակարգելու ողջ աշնան համար նախատեսված աշխատանքները։ Ինքնակրթությունը կազմակերպեցի Միջին դպրոցի ընթերցասրահում և ակումբում, կատարեցի ուսումնասիրություններ 50-ականների գրականությունից, որպես ընթերցանություն վերցրեցի 70-ականների ֆանտաստիկ ժանրի գրականությունը։
dfghtfhg

Оставьте комментарий