Month: Январь 2017

Գիտագործնական հավաք 2017 ֊ ՏԵԽՆՈ ուսուցում

Posted on Updated on

Նախագծային ուսուցման հունվարյան ամենամյա ստուգատես։
սովորողի ինքնարտահայտման հնարավորությունները կրթահամալիրում. կրթահամալիրի ուսումնական կենտրոններ, լրացուցիչ կրթության ծրագրեր, անհատական ուսումնական պլան

Սովորողը, որպես փնտրող, գտնող և ստեղծող անհատ պետք է կարողանա ինքնաարտահայտվել։ Իսկ ինչպե՞ս և ի՞նչ միջոցներով։ Կարևոր է, որ նույնիսկ միջոցների ստեղծմանը իր ներդրումը ունենա հենց ինքը՝ սովորողը։ Տեխնոլոգիական միջոցները և ուսուցումը այդ հնարավորություններից մեկն է, որը նաև գրավիչ է, օգտակար, երկկողմանի շահավետ։ Տեխնոլոգիական գործունեության ժամանակ սովորողի միտքը ավելի շատ գտնվում է փնտրողական վիճակում, հենց դրա շնորհիվ էլ ստեղծագործական ընթացքը ավելի բուռն է լինում և արդյունավետ։  Կարևորելով ինդիվիդումի յուրատեսակ և չկրկնվող լինելը, պարտադիր է, որ անհատ սովորողը հնչեցնի իր ձայնը, իր միտքը, առաջարկի իր գործնական տարբերակը։ Այսինքն՝ ինքնարտահայտվելու միջոցը ստեղծի հենց ինքը։ Դա կարող է լինել, թե գրական հանդես, հոդվածներ, թե այլընտրանքային մոտեցմամբ մոդելներ և թե միջավայրի փոփոխման, բարելավման առաջարկ֊աշխատանքներ։ Ազատ քաղաքացին հենց այստեղից է սկսում ընկալել ազատ միջավայրը, ազատ խոսքի իրավունքը, երբ դեռ փոքր հասակից սկսած արժևորվում է նրա կարծիքը, ինչպես նաև արժեվորվում է նրա դրսևորման ու ինքնաարտահայտման տեսակը։ Կրթահամալիրը, սովորողի սյունը լինելով տալիս է նրան ընտրության բազմաթիվ հնարավորություններ՝ ազատ գործունեություն, բլոգային աշխատանքներ, որպես օրագրային գրառումներ և հրապարակումներ․ շարադրել և ներկայացնել սեփական միտքը, պահանջները, արտահայտել այն ինչի պակասը նրա կարծիքով կա, կամ ավելի կլրացնի կրթական համակարգը և միջավայրը։
Հատուկ կրթություն պահանջող սովորողը, այս պարագայում ավելի վստահ և արդյունավետ է աշխատում։ Կրթահամալիրի միջավայրը, նրա լրացուցիչ կրթության ծրագրերով, ուսուցիչների անհատական և հեղինակային նախագծերով սովորողին, այդ դեպքում, հատկապես հատուկ մոտեցում պահանջող սովորողին ավելի ներառական է դարձնում։ Երեխան ներառվում է միջավայրին, միջավայրում ընթացող ՏԵԽՆՈ, կամ այլ կրթական գործունեությանը ու հավաքին։ Կրթահամալիրի շինարարա֊տեխնոլոգիական աշխատանքները ընդդեմ փակ տարածքների և պատնեշների, հենց այս կարևոր հիմնախնդիրն են լուծում՝ ներառական միջավայր սովորողի համար։ Այս միջոցով սովորողի մոտ կոտրվում է նաև մտային պատնեշները։
Ուսումնական կենտրոններում ընթացող համակարգված աշխատանքը, սովորողի հետ միասին ստեղծում է այդ կլանող և մյուս անհատին մասնակիցը դարձնող տարածքը֊միջավայրը։
Անհատական ուսումնական պլանը, հնարավորություն է տալիս թե, սովորողին և թե դասավանդողին կրթական մակարդակում մի քանի աստիճան բարձր գտնվելը և ավելի զարգացած ու առանձնահատուկ դասապրոցես վարելը։ Սովորողի ինքնարտահայտումը ավելի տեսանելի է լինում հենց այստեղ, երբ գործոմ են անհատական ուսումնական պլաններ, սովորողի անհատական գործունեություն ըստ նրա դասացուցակի։
%d1%84%d0%be%d1%82%d0%be-0277